01 Մարտի, Saturday, 2025
KFC

“Ճշտի ուղիով”. Հայկական ժամանակ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակը մեկնել է Հայաստանից, չնայած որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված` ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին: Թերթը գրում է, որ նախորդ օրը դիմել էին ոստիկանության լրատվության բաժին` այս տեղեկությունը ճշտելու համար, սակայն լրատվականը խուսափել է պատասխանից:

“Դժվար չէ կռահել, որ այս մի օրը ոստիկանությունը փաստաթղթային հիմքեր է “դզել-փչել” Սպարտակ Ղուկասյանի` ՀՀ-ից հեռանալու օրինականությունը ապահովելու նպատակով:

Երեկ արդեն ոստիկանությունը հայտնել է, որ Սպարտակը համապատասխան տեղեկանք է ներկայացրել եւ բուժվելու նպատակով շտապ մեկնել է Ռուսաստան:

Թերթի հավաստի տեղեկություններով, Սպարտակը մեկնել է Մոսկվա “Օրենքով գող ” Դեդ Հասանի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով: Թերթը նշում է, որ Գյումրիի նախկին քաղաքապետը իր մերձավոր շրջապատում բազմիցս հայտարարել է, թե որդուն “օրենքով գող” թագադրելու ցանկություն ունի եւ այս ուղղությամբ գործնական քայլեր է արել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ