2012-ի լավագույն մարմինները /ֆոտո/
“Fitness” ամսագիրը կազմել է 2012-ի աստղային ամենագեղեցիկ բարեմասնությունների ցանկը:
Եվ այսպես, “լավագույն ոտքեր” տիտղոսին արժանացել է 25-ամյա դերասանուհի եւ մոդել Բլեյք Լայվլին:
“Լավագույն ձեռքեր” տիտղոսին է արժանացել ԱՄՆ առաջին տիկին, 40-ամյա Միշել Օբաման:
“Լավագույն ուսեր” գայթակղիչ անվանակարգում հաղթողը 33-ամյա դերասանուհի Քեյթ Հադսոնն է:
“Լավագույն հետույք”-ի տիտղոսակիրը 37-ամյա դերասանուհի, մոդել եւ պրոդյուսեր Եվա Լոնգորիան է:
2 երեխաների մայր, 43-ամյա երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, դիզայներ եւ պրոդյուսեր Գվեն Ստեֆանիին բաժին է ընկել “լավագույն մկաններ” տիտղոսը:
22-ամյա դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսին, ում անունը վերջերս չի բացակայում որեւէ վարկանշային աղյուսակից, արժանացրել են “լավագույն բարեմասնություններ” տիտղոսին:
“Լավագույն հղի փորիկ” հետաքրքիր անվանակարգում հաղթողը կինոյի եւ թատրոնի 33-ամյա դերասանուհի Քլեր Դեյնսն է:
“Լավագույն մարմինը 40-ից հետո” տիտղոսին անկասկած արժանացել է 46-ամյա Հոլի Բերին` իր նրբագեղ կազմվածքով:
43-ամյա Ջենիֆեր Էնիսթոնին իր ձիգ կեցվածքի շնորհիվ արժանացրել են “հարսնացու` գերազանց սպորտային մարզավիճակում” տիտղոսին:
Բեյոնսեին գնահատել են “լավագույն մարմինը `ծննդաբերությունից հետո” անվանակարգում:
“Տարվա ռեկորդ” անվանակարգում հաղթողը 33-ամյա երգչուհի Փինքն է: Նա եւս այն մայրիկներից է, ով կարող է պարծենալ իր կազմվածքով: Նախորդ տարում Փինքը նիհարել է 30 կգ-ով:
“Տարվա ամենասպորտային զույգը” Ջասթին Թիմբերլեյքը եւ Ջեսիկա Բիլն են:
“Լավագույն մարմին” անվանակարգում հաղթողը 34-ամյա դերասանուհի Քեթի Հոլմսն է: