02 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը “Եվրատեսիլում” կներկայացնի Գոռ Սուջյանը

Քիչ առաջ՛՛Հայլուր՛՛ լրատվականը տեղեկացրեց, որ Հանրային հեռուստաընկերության որոշման համաձայն Հայաստանը Շվեդիայում կայանալիք Եվրատեսիլ 2013-ի մրցույթում ներկայացնելու է ՛՛Դորիանս՛՛ խմբի մենակատար Գոռ Սուջյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում ասել էր, որ լավ է տրամադրված: Երգի ընտրությունը կկայանա մարտի երկուսին Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: Ներկայացված ելույթների օգտին կկազմակերպվի քվեարկություն կընտրվի: Հնարավոր է, որ Գոռը ևս երգ գրի և հենց իր հեղինակած երգը ներկայացնի երաժշտական մրցույթում: 

”Եվրատեսիլ”-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Henaran.am-ին ասաց, որ իրենք հույսեր են կապում Գոռի հետ:

Գոռի մասնակցության մասին դեռևս նախորդ տարի էր խոսվում, սակայն քանի որ մրցույթը կայացավ Ադրբեջանում, երգչին նման հնարավորություն չտրվեց: Այս տարվա հավանական մասնակիցների թվում էին նաև Սիրուշոն ու Իվետա Մուկուչյանը: Նույնիսկ օրեր առաջ Եվրատեսիլի պաշտոնական կայքում գրված էր այն մասին, որ որոշում է ընդունվել՝ Հայաստանի մասնակիցը լինելու է Սիրուշոն:

Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրատեսիլին առաջին անգամ մասնակցել է 2006-ին: Առաջին մասնակիցը եղել է Անդրեն, ով գրավեց 8-րդ հորիզոնականը: Հաջորդ տարի նույն արդյունքը կրկնեց Հայկոն: Ապա մասնակցեց Սիրուշոն և գրավեց 4-րդ տեղը: 2009-ին Հայաստանը հեղինակավոր մրցույթում ներկայացրին Ինգա և Անուշ Արշակյաններ քույրերը՝ գրավելով 10-րդ տեղը: Հաջորդ տարի արդեն մասնակիցը Եվա Ռիվասը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Վերջին անգամ Հայաստանը Եվրատեսիլին ներկայացրեց Էմմին և չանցավ եզրափակիչ փուլ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ