Անտարբեր հասարակությունն ակտիվացել է.հոգեբան
”Լիդերի որակներից, հռետորական ունակություններից և հմտությունից է կախված` զանգվածը կլինի ակտիվ, պասիվ, թե կվերածվի ամբոխի”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Աննա Բադալյանը: Նա չի կիսում այն կարծիքը, որ հայ հասարակությանը կարելի է բնութագրել միայն անտարբեր հատկանիշով: Որոշ ժամանակ առաջ հասարակությունը շատ պասիվ էր, իսկ հիմա ակտիվացել է, և հոգեբանի համոզմամբ, քարոզարշավի մեկնարկից մի քանի օր հետո ավելի կակտիվանա:
Բադալյանը նկատեց, որ քանի որ մեր հասարակությունը քաղաքականացված է, նա չի կարող երկար ժամանակ պասիվություն դրսևորել: Քաղաքական գործիչները, լիդերները հոգաբանական մեծ ազդեցություն կարող են ունենալ նրա վրա:
Հոգեբանը նաև նշեց, որ չպետք է մտածել, թե գործող նախագահ Սերժ Սարգսյանը մրցակից չունի: ”Նախագահի ազդեցությունը կարող է լինել, բայց չմոռանանք, որ 3 օղակ կա, որոնք կարող են արժանի մրցակից լինել, Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Պարույր Հայրիկյանը”,-եզրափակեց Աննա Բադալյանը: