Ուգո Չավեսը հրամաններ է արձակում հիվանդասենյակից
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, ում առողջական վիճակի վերաբերյալ վերջերս հակասական լուրեր էին տարածվում, եւ նույնիսկ հայտարարեցին, թե նա մահացել է, ապաքինվում է Կուբայում կատարված բարդ վիրահատությունից հետո, գրում է “NEWSru.com” կայքը:
Վենեսուելայի ԱԳ նախարար Էլիաս Խաուան նախագահի հետ հանդիպումից հետո իր միկրոբլոգում գրել է. “Հենց նոր հանդիպեցի մեր ղեկավարի հետ: Նա կատակում եւ ծիծխղաում է: Կեցցե Չավեսը“: Խաուան նաեւ նշել է, որ նախագահը հանձնարարական է տվել` Լատինական Ամերիկայի երկրների` Չիլիում կայանալիք գագաթաժողովին Վենեսուելայի մասնակցության վերաբերյալ:
Երկրի պաշտոնական աղբյուրները վերջերս հայտնում են, որ նախագահի վիճակը կայունանում է: Հանգստյան օրերին մեկ այլ չինովնիկ հայտարարել էր, որ Չավեսը “վերականգնում է ուժերը” 2012-ի դեկտեմբերի 11-ի բարդ վիրահատության հետեւանքով ծագած բարդություններից հետո: Այդ ժամանակվանից մինչ օրս նախագահը ոչ մի անգամ չի հայտնվել հասարակության մեջ: