18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հենրիխին հաճելի է աղջիկների ուշադրությունը

Դոնեցկի  ”Շախտյորի” և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի ամսագրում կենտրոնական տեղն է զբաղեցրել: Ակումբի պաշտոնական կայքը զրուցել է ֆուտբոլիստի հետ:

Հարցին, թե հիմա, երբ գնալով ավելի է աճում Հենրիխի ճանաչումը և դերն ակումբում, նա ձայնի իրավունք ունի, պատասխանել է. ”Ձայնի իրավունք ես դեռ չունեմ, քանի որ կան ֆուտբոլիստներ, ովքեր ինձնից ավելի երկար ժամանակ է, որ խաղում են ”Շախտյորում”-ում: Մենք ունենք ավագ և նրան փոխարինող, ովքեր ունեն ձայնի իրավունք: Ես կարող եմ իմ աշխատանքն անել խաղադաշտում. ահա իմ իրավունքը”:

Լրագրողը նաև հարցրել է, թե ինչպես է Մխիթարյանը վերաբերում նրան, որ հայտնի ու սիրված է դարձել նաև աղջիկների շրջանակում, և շատերը ցանկանում են ծանոթանալ ու ամուսնանալ նրա հետ: ”Դեռ ոչ մեկի հետ չեմ ծանոթացել, ոչ մեկը չի մոտեցել /ժպտում է/: Իսկ ընդհանրապես, հաճելի է լինել աղջիկների ուշադրության կենտրոնում”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ