27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԿԸՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդներին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է Հանրապետության Նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Ստոյանգոլոն հայտնել է, որ մոտ օրերս Հայաստան կժամանեն առաքելության կազմում ընդգրկված ևս 30-35 դիտորդներ:  

 

Ալեքսանդր Ստոյանգոլոն տեղեկացրել է, որ իրենց նախնական դիտարկումների համաձայն, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսդրությունն ապահովում է բոլոր հիմքերը` ժողովրդավարության միջազգային սկզբունքներին և նորմերին համապատասխան ընտրություններ կազմակերպելու և անցկացնելու համար:

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան  Մուկուչյանը, կարևորելով ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից պարբերաբար իրականացվող դիտորդական առաքելությունների դերը, ներկայացրել է տեղեկատվություն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

 

Կարևորելով ընտրական գործընթացների հրապարակայնության դերը հանրային վստահության մակարդակի բարձրացման հարցում` Տիգրան  Մուկուչյանը բարձր է գնահատել ընտրողների ցուցակների  ճշգրտման ու անճշտությունների վերացման հետ կապված աշխատանքները և ներկայացրել է ընտրողների ցուցակների հրապարակայնության ապահովմանն ուղղված միջոցառումները: Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև տեղեկատվություն` Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումների, գրանցումների և նախընտրական քարոզչության ընթացքի վերաբերյալ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ