12 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2012

ՄԻԱՎ-ով ապրող մերժված երեխայի պատմությունը

Ամիսներ առաջ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան էջին նամակ էր գրել մի ուսանող, որը փողոցով քայլելիս տեսել էր մուրացկանությամբ զբաղվող կնոջն ու երեխային և շտապել տեղեկացնել Պաշտպանին։ Նամակն անմիջապես ստացել էր արձագանք և Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները մեկնել էին նշված վայր՝ երեխային և մորը օգնելու նպատակով։ Տեղեկանալով ընտանիքի բազմաթիվ խնդիրների մասին՝ Պաշտպանը դիմել […]

Դասադուլ անողներն արդեն լսարանում են

Այսօր ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի թվով մոտ 10 ուսանողներ ընդվզել են` չցանկանալով մասնակցել դասերին: Բանն այն է, որ ուսանողները հրաժարվել են դասերին հետևել լսարանում, որը չի ջեռուցվում: Ինչպես Henaran.am-ին փոխանցեց ԵՊՀ հասարակայնության և լրատվության հետ վարչության պետ Կարեն Գրիգորյանը, նման խնդիր միայն այսօր է ծագել: ‘Փորձարկվում էին և տեխնիկական պատճառներով մի քանի ժամ ջեռուցում չկար’,-ասաց […]

46-ից մնացին 9-ը. ԱԺ արտահերթ նիստը տապալվեց /լրացված, վիդեո/

Ազգային ժողովի արտահերթ նիստը բացելով` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկեց պատգամավորներին գրանցվել: Գրանցվեցին 44 պատգամավոր, եւ չապահովվեց քվորումը: Կանոնակարգի համաձայն նիստը հետաձգվեց մինչեւ ժամը 15.00-ը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ խորհրդարանական  մեծամասնությունը չպիտի գար. “Եթե նրանք ուժեղ են, երկաթյա կամք ունեն, թող գան եւ դեմ քվեարկեն”: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով`  նրանք չեն էլ գա ժամը […]

Իսրայելը ռմբակոծել է “Agence France Presse”-ի գրասենյակը

Իսրայելական 3 հրթիռներ են ընկել Գազայի կենտրոնում գտնվող 8 հարկանի բարձրահարկի վրա, որտեղ տեղակայված է “AFP”-ի գրասենյակը: Ըստ ականատեսների` հրթիռներն ավիրել են շենքի 6-րդ հարկը: “AFP”-ի աշխատակիցները, ովքեր այդ պահին 4-րդ հարկում գտնվող գործակալության գրասենյակում են եղել, չեն տուժել, գրում է “РБК” կայքը: Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է հրթիռի հարվածը, սակայն նշել է, որ […]

Սահմանդրական դատարանի նախագահը Ստրասբուրգում էր

Նոյեմբերի 14-ից 16-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում էր գտնվում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:   Այցի ընթացքում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը հանդիպեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորընտիր նախագահ Դ.Սպիլմանի հետ: Գագիկ Հարությունյանը շնորհավորեց Դ.Սպիլմանին դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:   Հանդիպման ընթացքում քննարկվեցին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում՝ 2013թ. հուլիսի սկզբին Երեւանում կայանալիք […]

Այս խաղը տանուլ է տված. Աշոտյան

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործ նախարար Վարդան Օսկանյանի մեկ օր առաջ արած հայտարարությունը, որտեղ Օսկանյանը հայտնել էր, որ ԲՀԿ առաջնորդը իր թեկնածությունն է առաջարկել կուսակցությունում, սակայն կուսակցությունը կողմ է Ծառուկյանի թեկնածությանը: ‘Վ. Օսկանյանը սկսում է և պարտվում: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո չընդրկվելով կառավարության […]

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Նոյեմբերի 21-ի երեկոյան աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Մուրադ […]

Այն, ինչ մնաց ՀԱԿ-ից. Զուրաբյանը 60 հոգի է հավաքել ԱԺ-ի մոտ /լրացված/

Ժամը 14.00-ին Ազգային ժողովի դիմաց մեկնարկեց ՀԱԿ նախաձեռնած հանրահավաքը: Մոտ վեց տասնյակին մոտ մարդ է հավաքվել եւ սպասում է ՀԱԿ խմբակցության պատգամավորներին: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեցին հավաքվածները, նրանք տեղյակ չեն, թե ինչու են եկել այստեղ: “Զուրաբյանն ասելա, եկել ենք: Երեւի իրանք կիջնեն ու կասեն ` ինչ պիտի անենք”,-ասացին նրանք: ՀԱԿ -ի համակիրներից տիկին Ջուլիան […]

Հանրապետականները չմտան անիմաստության մեջ /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ընդդիմության հրավիրած արտահերթ նիստի տապալումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ   պատգամավորի իրավունքն է ներկայանալ կամ չներկայանալ նիստին: Henaran am–ի այն հարցմանը, թե սա բոյկոտ էր թե քաղաքական որոշում, Սահակյանն ասաց. “Բոլոր բաղադրիչները մեջը կան, որը ուզում եք ասեք, կարեւորը, որ իմ խմբակցությունը, Հանրապետականները անիմաստության դաշտ չմտան”: “Մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի