08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 10, 2012

Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ Երեւանում

Նոյեմբերի 12-13-ին Երեւանում տեղի կունենա Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ, որին կմասնակցեն Ռուսաստանի “Единая Россия” կուսակցության, Ուկրաինայի “Партия регионов” կուսակցության, Ղազախստանի ժողովրդադեմոկրատական “Нур Отан” կուսակցության, Բելառուս խորհրդարանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության, ինչպես նաեւ, դիտորդի կարգավիճակով՝ ԼՂՀ “Ազատ հայրենիք” կուսակցության, ԼՂՀ Արցախի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, Հայաստանում Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպաններ: Միջկուսակցական […]

Ինքնասպան տղամարդու դիա՞կ է հայտնաբերվել

Henaran.am-ի տեղեկություններով, այսօր Նորք-Մարաշի ավտոտնակներից մեկում կախված տղամարդ է հայտնաբերվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նրա անունը Սուրեն է, մոտ քառասուն տարեկան: Նրա երակները վնասված են: Նախնական վարկածով, կատարվածը ինքնասպանություն է, սակայն որոշ փաստեր ենթադրել են տալիս, որ սպանություն է կատարվել: Տղամարդը զբաղվում էր առեւտրով, եւ ֆինանսական խնդիրներ չի ունեցել: Ոստիկանության պաշտոնական կայքում այս մասին ոչինչ տեղադրված […]

Հանդիպել են Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարները

Նոյեմբերի 10-ին կայացավ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կարեն Միրզոյանի հանդիպումը: Նախարար Նալբանդյանը շնորհավորեց ԼՂՀ նախարարին պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ: Նախարարները մանրամասն քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները: Հանդիպմանը երկուստեք կարեւորվեց ՀՀ եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների միջեւ համագործակցության խորացումը, քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը: […]

“… Որ օձ կերան, գոմեշ կուտեն ու կուտեն”.հետախույզի համար անհաղթահարելի սահմաններ չկան /վիդեո/

ՀՀ Պաշտպանության նախարարության  հետախուզական զորքերի կազմավորման քսանամյակը նշվեց Քանաքեռ զինավանում: Նախ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովը եւ հյուրերը ծանոթացան հետախուզությունում օգտագործվող զենք-զինատեսակներին: Այնուհետեւ հանդիսավոր տողանի ժաամանկ հետախույզները ներկայացրին իրենց հմտությունները, կատարեցին մարտական փորձնական առաջադրանքներ: Հոգեբանական կայունություն` տարբեր դժվարությունների եւ արգելքների հաղթահարման ժամանակ, մասնագիտական հմտություններ ու մարտական վարպետություն, անձնուրացություն  դրսեւորելու պատրաստակամություն: Այս […]

Նախագահը ֆուտբոլ է դիտել եւ պարգեւատրել

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մարզասրահում դիտել է ՀՀԿ 10-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով անցկացված մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլի խաղերը: Խաղի ավարտին Հանրապետության ղեկավարը շնորհավորել եւ ՀՀԿ պատվոգրեր ու մեդալներ է հանձնել առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերին: Առաջնության հաղթող թիմը պարգեւատրվել է նաեւ գլխավոր մրցանակով՝ առաջնության […]

2012-ի լավագույն համայնքում չեն արտագաղթում. խոպան են գնում

‘Մեր համայնքում կա փոփոխություն, կա աշխատանք’,-այսօր ‘տարվա լավագույն համայնք 2012’ մրցանակաբաշխությանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց ‘Տարվա լավագույն գյուղական համայնք’ ճանաչված Արևշատի համայնքապետ Սայադ Խաչատրյանը: Գյուղապետի խոսքով` իրենց համայնքն է արժանացել այս կոչմանը, քանի որ իրենց մոտ փոփոխությունները բավական զգալի են են: Մեր դիտարկմանը, որ իրենց գյուղում արտագաղթ կա, գյուղապետը պատասխանեց, որ տղամարդիկ գնում են, սակայն […]

Լավագույն քաղաքային համայնքի երիտասարդները ժամանցի վայրեր չունեն

2012 թվականի լավագույն քաղաքային համայնք է ընտրվել Ագարակը: Այսօր մրցանակաբաշխությանը  Henaran.am-ի հետ զրույցում Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն անդրադարձավ իրենց համայնքի խնդիրներին: Զաքարյանի նշեց, որ իհարկե, իրենց համայնքը լավագույնն է ճանաչվել, սակայն մի շարք խնդիրներ կան: Օրինակ` քաղաքապետը առաջնային է համարում մարզական կյանքը պասիվությունը:  Դրանից է բխաում նար հաջորդ խնդրիը, որն առանձնացրեց քաղաքապետը: Երիտասարդները իրենց համայնքում […]

Սերժ Սարգսյանը առաջին փուլով հաղթանակ կտանի. Վայոց ձորի մարզպետ

Նախագահական ընտրություններում ձայներ հավաքելու հետ կապված Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին և մյուս մարզպետներին որևէ հանձնարարական չի տրվել: Այս մասին Ղազարյանն ասաց այսօր լրագրողների հետ զրույցում: Սակայն նախագահական ընտրություններին մարզպետը նախապատրաստվում է: ‘Քննարկվել է թեկնածուի հարցը, համագումարի պատվիրակներն ենք ընտրել’,-ասաց մարզպետը: Սակայն կազմակերպչական հարցերին անդրադարձ դեռևս չի եղել: Իսկ երբ արդեն կլինի թեկնածուների առաջադրումը, մարզում, […]

Երեւանից Ստամբուլ մեկնող ավտոբուսը վթարվել է. կա զոհ /լրացված/

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, նոյեմբերի 10-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ղազանչի գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Երեւանից Ստամբուլ մեկնող ավտոբուսը Երեւան-Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ-ի մոտ (Ղազանչի գյուղ) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի