15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“… Որ օձ կերան, գոմեշ կուտեն ու կուտեն”.հետախույզի համար անհաղթահարելի սահմաններ չկան /վիդեո/

ՀՀ Պաշտպանության նախարարության  հետախուզական զորքերի կազմավորման քսանամյակը նշվեց Քանաքեռ զինավանում: Նախ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովը եւ հյուրերը ծանոթացան հետախուզությունում օգտագործվող զենք-զինատեսակներին: Այնուհետեւ հանդիսավոր տողանի ժաամանկ հետախույզները ներկայացրին իրենց հմտությունները, կատարեցին մարտական փորձնական առաջադրանքներ:

Հոգեբանական կայունություն` տարբեր դժվարությունների եւ արգելքների հաղթահարման ժամանակ, մասնագիտական հմտություններ ու մարտական վարպետություն, անձնուրացություն  դրսեւորելու պատրաստակամություն: Այս ամենը ամփոփված էր ՀՀ ԶՈՒ հետախուզական ստորաբաժանումների մասնակցությամբ տեղի ունեցած ցուցադրական ելույթում:

Հետաքրքիր էր հատկապես այն առաջադրանքը, երբ “շրջափակված” հետախույզները անտառում ճագար, օձ, ճուտ են որսում եւ ճաշակում: “Բա որ սենց մսեր են ուտում, գոմեշի միսը ինչա որ չուտեն”,-կատակեց հանդիսությանը ներկա քաղաքացիներից մեկը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերջում պատվոգրեր եւ հուշամեդալներ հանձնեց աչքի ընկած զինվորականներին: Նախարարի խոսքով, կարելի է ասել, որ Հայաստանի հետախուզությունը կայացել է: Իհարկե, թերացումներ եւ բացթողումներ էլ են կան, բայց դրանք շտկվելու են:

Սեյրան Օհանյանը կարեւորել է նաեւ հետախուզական ստորաբաժանումների դերն ու նշանակությունը Արցախյան հերոսամարտի ժամանակ. “Եթե չլինեին մեր կամավորական ջոկատներից կազմված հետախուզական ստորաբաժանումները, այնուհետեւ կանոնավոր բանակի կազմում իրենց մեծ ներդրումն ունեցած հետախուզական մի շարք զորամասեր, ապա մենք չէինք կարող ունենալ հաջողություններ Արցախյան գոյապայքարում եւ ՀՀ սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության գործում: Հայոց բանակի հասարակ հետախույզ զինվորը մեր պատմությունը փառքով գրեց:

Այսօր էլ հետախուզական ստորաբաժանումները լավագույնս շարունակում են իրենց սկսած գործը եւ օրըստօրե կատարելագործում են հետախույզների մարտական պատրաստականությունը եւ վարպետությունը: Այսօր մենք իրավամբ կարող ենք ասել, որ հետախույզները կայանում եւ զարգացնում են իրենց մասնագիտական աստիճանը”,- նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը եւ ընդգծել, որ հետախույզի համար անհաղթահարելի սահմաններ կամ բարձունքներ չկան:

Մանրամասները տեսանյութերում:


http://www.youtube.com/watch?v=-hwnGlw-eFU&feature=youtu.be

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ