11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Լուրեր: Նոյեմբերի 11, 2012

Իջեւանի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

ՀՀ ոստիկանապետ, գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, Իջեւանի  ոստիկանության պետ,   գնդապետ  Ստեփան  Մելքոնյանն ազատվել է աշխատանքից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: Հիշեցնենք, որ երեկ Henaran.am-ի հետ զրույցում Հայաստանի ոստիկանապետը  հիշեցրել է ինքնամաքրման մասին, եւ ասել, որ չորս-հինգ հոգի կապված ապօրինի անտառահատումների հետ` ազատվելու են: Այժմ ընթանում է ծառայողական քննություն:

Բաց նամակ Հայաստանի նախագահին եւ պաշտպանության նախարարին

 Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր  Henaran.am–ը, Սիսիանի վաթսունամյա բնակչուհի Ռոզա Հովսեփյանը պատրաստվում էր բաց նամակով դիմել Հայաստանի նախագահին: Տիկին Ռոզայի որդին պայմանագրային զինծառայող էր, եւ նրա հրամանը առանց պատճառի լուծարել են: Վեց երեխաների մայրը դիմել է նախագահին եւ պաշտպանության նախարարին: Նամակը տպագրում ենք ամբողջությամբ:   “Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին Հարգարժան […]

Վանաձորում դեռ նախընտրական տրամադրություն է /վիդեո/

Վանաձոր ոտք դրած յուրաքանչյուր հյուրի մոտ տպավորություն կստեղծվի, թե այսօր կամ վաղը քաղաքում ընտրություններ են անցկացվելու: Նախընտրական կրքերը հանդարտվել են վաղուց, բայց ավագանու անդամների եւ քաղաքապետի թեկնածուների քարոզչական պաստառները շարունակում են “զարդարել”  քաղաքի բնակելիները: Պաստառներ փակցնելու ժամանակ թեկնածուները միմյանց հերթ չէին տալիս, դրանց հետեւանքները վերացնել, սակայն, ամենեւին չեն շտապում: Ավելի  բարեխիղճ թեկնածուներն ու ընտրված ավագանու […]

Երեւանի քաղաքապետը հանդիպեց Ավանի հանրապետական երիտասարդներին

Շարունակվում են հանդիպումները Հայաստանի Հանրապետական Կուսակցության Երեւանի տարածքային կազմակերպությունների երիտասարդական խորհուրդների հետ: Նոյեմբերի 10-ին Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ Երեւանի տարածքային կազմակերպության պատասխանատու Տարոն Մարգարյանը հանդիպել էր ՀՀԿ Ավան տ/կ-ի երիտասարդների հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀԿ Ավան տ/կ-ի խորհրդի նախագահ Մանվել Ջավադյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, թիվ 1 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի