08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2, 2012

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը /վիդեո/

Նախագահական ընտրություններին, ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական շատբի պետը լինելու է կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին լրագրողներին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Գործադիր նիստում քննարկվել են նաեւ ներկուսակացկան հարցեր, մասնավորապես, դեկտեմեբրի 15-ին կայանալիք համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Մանրամասները տեսանյութում:

Ռոբի Ուիլյամսը երգ է ձոնել իր սեռական օրգանին

Բրիտանացիյ երգիչ Ռոբի Ուիլյամսը նոր երգ է ձայնագրել` “I Love My Penis”  (ես սիրում եմ իմ արնանդամը) վերնագրով, որում սեր է խոստովանում իր սեռական օրգանին: Երգի տեքստը հետեւյալ բովանդակությունն ունի. Ռոբին երգում է, որ սիրում է փոքրիկ երեխաներին, սիրում է լողափին պառկել ավազի վրա, քայլել այգիներում եւ լսել ծառերի սոսափը, սակայն ամենից շատ սիրում է իր […]

Եթե Մխիթարյանը նվազեցնի արդյունավետությունը, ես կդառնամ լավագույն ռմբարկու. Տեյշեյրա

‘Եթե Մխիթարյանը նվազեցնի արդյունավետությունը, ես կդառնամ լավագույն ռմբարկու’,-ասել է Դոնեցկի ‘Շախտյորի’ բրազիլացի կիսապաշտպան Ալեքս Տեյշեյրան: Նա ընթացիկ մրցաշրջանում խփել է 10 գոլ, որից 6-ը` Ուկրաինայի առաջնությունում: Իսկ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է 14 գոլի հեղինակ: Տեյշեյրան ասել է նաև, որ երջանիկ է, քանի որ իր կարիերայի լավագույն շրջանն է անցկացնում և իր գոլերով […]

Միացիր

Նոյեմբերի 3-ին և 10-ին` ժամը 09:30-ից մինչև 13:00-ը, Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը “Երևանը մեր տունն է” շարունակական  ծրագրի շրջանակներում իրականացնում է  շաբաթօրյակ, որի ընթացքում պատերից,  ծառերից և սյուներից կմաքրվեն հայտարարությունները, պաստառներն ու կոչերը: Ծրագրի նպատակն է կոչ անել հասարակությանը մաքուր պահել մեր քաղաքը, մասնավորապես ծրագրում ներգրավված երիտասարդների օրինակով, հորդորել մեր համաքաղաքացիներին հայտարարությունները […]

Հղիության թեստերն այսուհետ կպատրաստեն սովորական թղթից

Հետազոտողները կանխատեսում են` մոտ ապագայում հղիության թեստերի գինը զգալիորեն կնվազի: Դա կապված է այն գործոնի հետ, որ նյութերը, որոնք օգտագործվում են հղիության թեստ պատրաստելու համար, իրենց որակային հատկանիշներով շատ նման են սովորական թղթին, որոնք ամեն օր օգտագործվում են բոլոր գրասենյակներում: Վաշինգտոն նահանգի համալսարաններից մեկի գիտնականները եկել են այն եզրակացության, որ տարբեր տեսակի մոլեկուլների ուսումնասիրության համար […]

Խանջյան 20-ի փլուզումից տուժածներից 4-ը դեռ դուրս չի գրվել

Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկը դեռ գտնվում է ‘Սուրբ Գրիգոր Լուսավորիչ’ բժշկական կնետրոնի վերակենդանացման բաժանմունքում, Henaran.am-ի հետ զրույցում ասացին Առողջապահության նախարարության հասարակայնության և լրատվության հետ բաժնից: Նրանց տեղեկացմամբ` տուժածներրից երկու հոգի էլ գտնվում են  վնասվածքաբանության բաժանմունքում, մեկն էլ` նյարդաբուժականում: Դեռևս պարզ չէ, թե երբ տուժածները դուրս կգրվեն հիվանդանոցից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Խանջյան 20 հասցեում փլուզվել […]

Քաղաքապետը ցուցահանդեսում էր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  Երեւան քաղաքի պատմության թանգարանում մասնակցել է Անուշ Հովհաննիսյանի “Նայիր աշխարհին իմ գույներով” խորագիրը կրող առաջին անհատական ցուցահանդեսի բացմանը։ Ցուցահանդեսը կազմակերպվել եւ անցկացվել է քաղաքապետի անմիջական աջակցությամբ։ Գրաֆիկա, գծանկար, բնանկար, նատյուրմորտ, վիտրաժ, բատիկա եւ կերամիկա․ ներկայացված տասնյակ գործերում արտահայտելով իր հոգու վառ գույները՝ հեղինակը ջանացել է դիտողին փոխանցել բացառապես դրական լիցքեր։ Շրջելով […]

Շնչելու ժամանակ չունեմ. Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն նոր տեսահոլովակ է նկարահանում և հույս ունի, որ իր ջանքերն արդարացված կլինեն: ‘Երևի արդենք գիտեք, որ նկարահանում ենք տեսահոլովակ: Երեկ նկարահանման երրորդ օրն էր: Արդեն մեկ ամիս է, ինչ շնչելու ժամանակ չունեմ. իմ ողջ ուշադրությունս և կենտրոնացումս մի գաղափարի շուրջ է, որը ինձ շատ խորն է ոգեշնչել: Այդ գաղափարը վերածվում է երաժշտության, պատկերի […]

ՀՀԿ ԳՄ նիստ է հրավիրվել

Այսօր երեկոյան ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կկայանա ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Օրակարգում կքննարկվեն ներքաղաքական, ինչպես նաեւ տարածքային սկզբնական կազմակերպություններում տեղի ունեցող ժողովներին առնչվող հարցեր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի