08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2, 2012

Բրեդ Փիթն աջակցում է հոմոսեքսուալներին

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը 100 հազար դոլար նվիրատվություն է կատարել Մարդու իրավունքների հարցերով կազմակերպության արշավին, որը կոչված է աջակցել  միասեռ ամուսնություններին: Արշավի նպատակն է օրինականացնել միասեռ ամուսնությունները Մեն, Մերիլենդ, Մինեսոթա եւ Վաշինգտոն նահանգներում: Փիթը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչպես կարելի է մարդկանց արգելել արտահայտել իրենց զգացմունքներն այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Նա վստահություն […]

ԲՀԿ-ն էլի հերքում է

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պաշտոնապես հերքում է ուրբաթ “Հրապարակ” օրաթերթում հրապարակված այն նյութը, ըստի որի, ԲՀԿ-ից ինչ-որ աղբյուր մանրամասներ է հայտնել վերջին քաղխորհրդի նիստից:  “Կարճ` տեղեկությունը սուտ է: Որեւէ մեկը իրավասու չէ դռնփակ նիստերի վերաբերյալ տեղեկություն տրամադրել, եւ կարծում եմ չի էլ տրամադրել: Այդ հայտնի ”հոդվածագիրներն’ իրենց հայտնի “աղբյուրներով” հանդերձ առաջին անգամը չէ, որ նյութեր […]

Սարգիս Հովսեփյանը 40 տարեկան է

Այսօր  Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկը` Սարգիս Հովսեփյանը դառնում է 40 տարեկան: Ակումբային կարիերա Սարգիս Հովսեփյանը իր կարիերան սկսել է Երևանի Մալաթիա ֆուտբոլային ակումբում, որի կազմում 1990թ. մասնակցել է ԽՍՀՄ 2-րդ խմբի Բ մրցաշարում: 1991-ին տեղափոխվել է Վանաձորի Լոռի, որտեղ հանդես է եկել ԽՍՀՄ վերջին առաջնության 2-րդ խմբում: Հայաստանի անկախացումից հետո տեղափոխվել է նորաստեղծ ՀՄԸՄ ակումբ, որի կազմում 1992թ.-ին դարձել է Հայաստանի անդրանիկ առաջնության չեմպիոն: […]

Կորեայում խոսող փիղ են գտել /վիդեո/

Հարավային Կորեայի կենդանաբանական այգիներից մեկում բնակվող փիղը խոսել է սովորել, որպեսզի խուսափի մենակությունից: Կոշիկ անունով փիղը կարողանում է նույն ճշգրտությամբ կրկնել մարդկանց արտասանած հնչյունները: Օրինակ փիղը կարողանում է արտասանել “ողջույն”, “լավ”, պառկել”, “ոչ”, “նստիր” բառերը: Նրա ձայնալարերը նախատեսված չեն խոսելու համար: Մարդկային խոսքը նմանակելու համար նա կնճիթը մտցնում է բերանի մեջ, ինչի արդյունքում ստացվում է […]

Վերելակի ընկնելուց տուժածներին տեղափոխել են վիրաբուժական բաժանմունք

Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածներն էլ գտնվում են ‘Արմենիա’ բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասացին Առողջապահության նախարարության հասարակայնության և լրատվության հետ բաժնից: Տուժածներից մեկին ավելի վաղ էին տեղափոխել այստեղ, իսկ մյուս տուժածը մինչ այսօր գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Մասնագետները տուժածների վիճակը կայուն են գնահատում: […]

Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի հանդիպում

Նոյեմբերի 2-ին Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, խմբի անդամներ Արծվիկ Մինասյանը, Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը եւ Լեւոն Զուրաբյանը հանդիպեցին Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկահիտո Հարադայի հետ: Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը ողջունելով դեսպանի այցը խորհրդարան՝ նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ամիսներ առաջ Ճապոնիա կատարած պաշտոնական այցը նոր մակարդակի է բարձրացրել […]

Նախագահն օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ‘Պետական տուրքի մասին’ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, ‘1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին’ ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:

Հովիկ Աբրահամյանը ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունից վտանգ չի տեսնում /վիդեո/

ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ նախագահական ընտրություններին համագործակցության վերաբերյալ որեւէ պաշտոնական քննարկում չի եղել: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախագահը, միեւնույն ժամանակ շեշտելով. “Ես բազմաթիվ անգամ հայտնել եմ իմ ցանկությունը, հիմա էլ հայտնում եմ, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին  աջակցի Սերժ Սարգսյանի թեկնածությունը”: Հարցին, թե առաջիկայում նախատեսվում է արդյոք նման քննարկում, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց.”Քաղաքականության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի