Սարգիս Հովսեփյանը 40 տարեկան է
Այսօր Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկը` Սարգիս Հովսեփյանը դառնում է 40 տարեկան:
Ակումբային կարիերա
Սարգիս Հովսեփյանը իր կարիերան սկսել է Երևանի Մալաթիա ֆուտբոլային ակումբում, որի կազմում 1990թ. մասնակցել է ԽՍՀՄ 2-րդ խմբի Բ մրցաշարում: 1991-ին տեղափոխվել է Վանաձորի Լոռի, որտեղ հանդես է եկել ԽՍՀՄ վերջին առաջնության 2-րդ խմբում: Հայաստանի անկախացումից հետո տեղափոխվել է նորաստեղծ ՀՄԸՄ ակումբ, որի կազմում 1992թ.-ին դարձել է Հայաստանի անդրանիկ առաջնության չեմպիոն: Վեց տարի հանդես գալով ՀՄԸՄ-ի (հետագայում` Փյունիկ ) կազմում դառնում է Հայաստանի եռակի չեմպիոն և գավաթակիր: 1998թ.-ին տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգի Զենիթ, որտեղ հանդես է գալիս մինչև 2003թ.: 1998թ. ամռանը տեղափոխվում է Պրեմիեր Լիգայի մեկ այլ` Մոսկվայի Տորպեդո Մետալուրգ ակումբ: 2004թ. գարնանը մարզչի հետ տարաձայնությունների պատճառով լքում է Մոսկվան և վերադառնում Փյունիկ, ուր հանդես է եկել մինչև 2012թ. սեպտեմբերի 20-ը: 2012թ. սեպտեմբերի 20-ին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին:
Ազգային հավաքական
Սարգիս Հովսեփյանը իր նորամուտը ազգային հավաքական նշել է 1992թ. հոկտեմբերի 10-ին` Հայաստանի ազգային հավաքականի անդրանիկ հանդիպմանը Մոլդովայի հավաքականի դեմ խաղում: Մինչ այժմ ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության հինգ (1996, 2000, 2004, 2008, 2012) և աշխարհի առաջնության չորս (1998,2002, 2006, 2010) ընտրական փուլերին: Անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի ռեկորդակիրն է (131 խաղ): ՈՒԵՖԱ-ի կողմից պարգևատրվել է մրցանակով, ազգային հավաքականների մակարդակով 100-ից ավելի խաղի մասնակցելու համար:
Նվաճումներ
Մովսես Խորենացու մեդալակիր: Պարգևատրվել է ՀՀ Վարչապետի հուշամեդալով |
Նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան ‘Հանրապետական’ մարզադաշտում կայանալիք Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա պաշտպանը ‘Մեծ ֆուտբոլում’ կլինի վերջին անգամ: Տոնական, հիշարժան եւ խորհրդանշական է լինելու Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը Սարգիս Հովսեփյանի համար: