25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կորեայում խոսող փիղ են գտել /վիդեո/

Հարավային Կորեայի կենդանաբանական այգիներից մեկում բնակվող փիղը խոսել է սովորել, որպեսզի խուսափի մենակությունից:

Կոշիկ անունով փիղը կարողանում է նույն ճշգրտությամբ կրկնել մարդկանց արտասանած հնչյունները: Օրինակ փիղը կարողանում է արտասանել “ողջույն”, “լավ”, պառկել”, “ոչ”, “նստիր” բառերը: Նրա ձայնալարերը նախատեսված չեն խոսելու համար: Մարդկային խոսքը նմանակելու համար նա կնճիթը մտցնում է բերանի մեջ, ինչի արդյունքում ստացվում է բառեր արտասանել:

Վիեննայի համալսարանի գիտնականները հետաքրքրվել են Կոշիկի “տաղանդով”: Նրանք կարծում են, որ փղի նման ունակությունը ձեւավորվել է այն հանգամանքի արդյունքում, որ նա 5 տարի բնակվում է մի կենդանաբանական այգում, որտեղ իր տեսակից այլ կենդանի չկա եւ նա ստիպված է եղել շփվել միայն մարդկանց հետ:

Չնայած նման ունակություններ փղերի մոտ նախկինում եւս նկատվել է: Օրինակ` աֆրիկյան կենդանիները կարողանում են նմանակել բեռնատարների ձայները:

http://youtu.be/dQvzLrHog0M

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ