08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 29, 2012

Նիկոլայ Ռիժկովը Էջմիածնում էր

Նոյեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրկությունը` ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի: Ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին: Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը […]

Ծառուկյանի առաջադրումը կնշանակի գործարքը կայացել է

”Եթե Գագիկ Ծառուկյանն առաջադրվի, պարզապես պարզ կդառնա, որ կայացել է ՀՀԿ-ԲՀԿ գործարքը”,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ըստ նախկին նախարարի` ԲՀԿ-ի դիրոքորոշւմը կախված է բանակցող կողմերի մոտեցումներից և բանակցությունների արդյունքից: ՀՀԿ-ը ու ԲՀԿ-ը, Մելիքյանի խոսքով, փորձում են փոխհամաձայնության գալ և նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի սեփական թեկնածուով առաջադրումը կնաշանակի, որ գործարքը կայացել […]

Իմ մոտ բոմժ էլ է գալիս, դեպուտատ էլ է գալիս, կառավարության անդամ էլ է գալիս. սեքսոպատոլոգ

Մարզերում դեռևս ամաչում են սեքսոպատոլոգին դիմել: ”Դեռ կա այս կարծրատիպը, դեռ ամաչում են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սեքսոպատոլոգ-հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը: Բայց նա միաժամանակ  նշեց, որ ամեն ինչ չէ, որ այդքան վատ է, նախկինի համեմատ առաջընթաց կա: Դա էլ պայմանավորված է ավելի հարուստ տեղեկատվության տարածմամբ: ”Երբեմն թեկուզ ամաչելով, բայց գալիս են, իհարկե, ոչ այն աստիճանի, ինչքան մայրաքաղաքից”,-նշեց […]

Անասունների սպանդ Արագածոտնում. հիմա էլ դեղնախտ /վիդեո/

Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում կովերը դեղնախտով են վարակվել ու սատկել: Այս մասին Henaran.am-ին պատմեցին գյուղի գյուղացիները: Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը ևս հաստատեց այս լուրը: ‘’ Դեռ մի 15-20 օր առաջ դեղնախտի դեպքեր եղել են այդ գյուղում, երեկ էլ մի դեպք եղել է’’,-ասաց նա մեզ հետ զրույցում: Գյուղնախարարության մասնագետները միայն երեկ են այցելել տեղանք և, փոխնախարարի […]

ՀՅԴ-ն գոռոզ չէ

ՀՅԴ յոթ կետերի շուրջ խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ շարունակվում են: Դեկտեմբերի վեցին ՀՅԴ-ն ավելի լայն կազմով  քննարկում կանցկացնի` նաեւ արտախորհրդարանական ուժերի եւ քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների մասնակցությամբ:Այս պահին բացառությամբ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ն  խորհրդարանական քաղաքական ուժերի հետ քննարկումներն ավարտել է: Henaran.am-ի հետ զրույցումայս մասին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Դաշնակցությունն իր նախաձեռնած քննարկումների արդյունքները կամփոփի […]

Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Թուրքմենստանի նախագահին

 Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները եւ Հայաստան-Թուրքմենստան բարեկամության խմբի անդամները: Ողջունելով Թուրքմենստանի նախագահին Ազգային ժողովում ` ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ պարոն Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների խորացմանը եւ […]

Կալանավայր SUBUTEX են մտցրել

Նոյեմբերի 29-ին, ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով` անձնական զննության են ենթարկել “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Գ.-ին այցելած քաղաքացի Ն. Ա.-ին: Վերջինիս ազդրին կպչուն ժապավենով ամրացված է եղել փաթեթավորված “SUBUTEX”-ի վեց հաբ: Կատարվում է հետաքննություն: Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության: Հավելենք, որ այս դեղամիջոցը նարկոտիկ է համարվում: […]

Աստղերը եւս դժգոհում են իրենց արտաքինից /ֆոտո/

Նրանք գեղեցիկ են, հարուստ եւ հայտնի: Սակայն, ինչպես եւ սովորական մարդիկ, հոլիվուդյան աստղերը եւս դժգոհ են իրենց արտաքինից եւ շատ մանրուքներից են բարդութավորվում` տգեղ համարելով իրենց մարմնի այն մասերը, որոնք միլիոնավոր մարդիկ են երկրպագում: Դերասանուհի Քեմերոն Դիասին հանգիստ չեն տալիս իր կրծքերը:”Ես անընդհատ շոշափում եմ նրանց` հույսով, որ գուցե փոքր-ինչ մեծացած կլինեն, սակայն ամեն ինչ […]

Հայ մարզիկը պարտվեց

Հայաստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում ռինգ դուրս եկավ երկորրդ հայազգի մարզիկը` Յուրիկ Միքայելյանը: Սակայն վերջինս չկարողացավ հաղթանակ տանել` զիջելով գերմանացի Աբասս Բարաուին: /14:22/:Հիշեցնենք, որ ժամեր առաջ 56 կգ քաշային կարգում Տարոն Սողոմոնյանը 18/12 հաշվով հաղթանակ տարավ ադրբեջանցի Նասրադին Մամադովի նկատմամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի