08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 29, 2012

Հայկական կողմը կարտահանձնի մոլորված Ալիեւին

Հայ-ադրբեջանական սահմանի` Տավուշի մարզի Կայանավանի հատվածում, նոյեմբերի 30-ին տեղի կունենա Ադրբեջանի քաղաքացի Թելման Ջավանշիր օղլու Ալիեւի միակողմանի հանձնումը ադրբեջանական կողմին, հայտնում են Հայաստանի Պաշտպանության նախարարությունից: Ադրբեջանի քաղաքացի 40-ամյա Թելման Ալիեւը նոյեմբերի 12-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը։ Ամենայն հավանակությամբ, հովիվը մոլորվել էր եւ հայտնվել ՀՀ տարածքում:

Մայր Աթոռի պատասխանը

“Հայելի” մամուլի ակումբում նոյեմբերի 28-ին հրավիրված ասուլիսի ընթացքում “Հայկական հաց” ֆիլմի ռեժիսոր Արմեն Գասպարյանի կողմից Մայր Աթոռի հասցեին հնչեցված մեղադրանքների կապակցությամբ հարկ ենք համարում տալ հետեւյալ պարզաբանումները:  Տիար Արմեն Գասպարյանից Մայր Աթոռում այս առնչությամբ ստացվել է չորս նամակ` հասցեագրված Ամենայն Հայոց Հայրապետին. առաջինը` նոյեմբերի 3, 2010 թ. “Հայկական հաց” ֆիլմի նկարահանումներին աջակցելու խնդրանքով, երկրորդը` մարտի […]

Հայոց Ցեղասպանության բանաձևերի հովանավոր կոնգրեսականն ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ

Հայկական կոնգրեսական խմբի համանախագահ Էդ Ռոյսը ընտրվել է 113-րդ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Ներկայացուցիչ Ռոյսը կփոխարինի կոնգրեսական Իլիանա Ռոս-Լեհտինենին, ով հեռանում է այդ պաշտոնից, քանի որ լրացել է իր պաշտոնավարման ժամկետը:  “Մենք շնորհավորում ենք կոնգրեսական Ռոյսին, ով 1993թ. Կոնգրես մուտք գործելուց ի վեր եղել է մարդու իրավունքների […]

Փակ շուկան ամբողջապես կվերականգնվի. ճարտարապետ

 ՛՛Մի քանի օրվա ընթացքում կկարողանանք տրամադրել կառուցապատողներին քանդման թույլտվությունը՛՛,-այսօր ասուլիսում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը՝ խոսելով Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակի կիսակառույցի մասին: Սարգսյանը նշեց, որ այդ կառույցը կքանդվի, միայն քանդման աշխատանքները կտևեն վեցից ինը ամիս: Նարեկ Սարգսյանը հայտնեց նաև, որ ամբողջապես վերականգնվելու է փակ շուկան: ՛՛Արտաքին պատերի հետ կապված եզրակացություն կա, որ օր առաջ […]

ՀՀ եւ Թուրքմենստանի նախագահները մի շարք համաձայնագրեր են ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Երեւան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակությունը: “Զվարթնոց” միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Նախագահի նստավայրում մեկնարկել են երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների ավարտին տեղի է ունեցել մի շարք ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանն […]

Նոնո-ին ասացին` “no”

 Երեկ լրացավ “Խոսրովի անտառ” պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման ժամկետը: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության հաղորդագրության, “Խոսրովի անտառ” պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար ս/թ նոյեմբերի 23-ին կայացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը չի նշանակվել այդ պաշտոնում: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշանակման ժամկետի լրանալու օրը` նոյեմբերի 28-ին, անցկացրել է աշխատանքային քննարկում, որին հրավիրվել է […]

ՌԴ պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանից

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երեւան ժամանած ՌԴ պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությանը: Արթուր Բաղդասարյանի եւ Դմիտրի Բեզդելովի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել լայն կազմով հանդիպում, որից հետո այցի արդյունքներով ստորագրվել է արձանագրություն: Դմիտրի Բեզդելովն իր […]

Շատ տգեղ է. գլխավոր ճարտարապետ

Երևանի քաղաքապետարանը փոփոխություններ է արել Երիտասարդական պալատի նախագծում: Ըստ այդմ՝ երկու մասնաշենքերի բարձրությունները նոր չափորոշիչներով են սահմանվել, սակայն եթե սեփականատերը համաձայնել է այս մասնաշենքերի նոր բարձրությունների հետ, ապա նախագծողը դեմ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: ՛՛Նախագծողը պահանջել է սեփականատիրոջից պահպանել նախագծով սահմանված բարձրությունները, ես հույս ունեմ, որ […]

ԱԳՆ նոր շենքի ճակատագիրը որոշված է

ԱԳ նախարարության շենքը տեղափոխվելու է ՛՛Սևան հյուրանոցի՛՛ և Արդարադատության նախարարության նախկին շենքի հարևանությամբ կառուցվելիք համալիրի տարածք: Այս մասին այսօր հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Համալիրի կառուցման աշխատանքները կտևեն երկուսուկես տարի: ԱԳՆ շենքը կզբաղեցնի մինչև 14 հազար մետր քառ. տարածք՝ նախկինի յոթ հազարի փոխարեն: ՛՛Շատ անհարմար էր նախկին շենքը, չուներ ծառյողական մուտքեր, էլեմենտար պայմաններ չկային, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի