27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՌԴ պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանից

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երեւան ժամանած ՌԴ պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությանը: Արթուր Բաղդասարյանի եւ Դմիտրի Բեզդելովի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել լայն կազմով հանդիպում, որից հետո այցի արդյունքներով ստորագրվել է արձանագրություն:

Դմիտրի Բեզդելովն իր գոհունակությունն է հայտնել իր` Հայաստան կատարած այցի արդյունքներից եւ շնորհակալություն հայտնել Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին ջերմ ընդունելության եւ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Նա իր խոսքում մասնավորապես նշել է. “Մենք քննարկեցինք բազմաթիվ հարցեր, որոնք նախանշվել էին Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի Հայաստան եւ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի Մոսկվա կատարած այցերի ընթացքում: Մենք պատրաստել ենք Հայաստանում “Ռոսգրանիցա” պետական գործակալության ներկայացուցչության բացմանն առնչվող միջոցառումների ցանկը, կազմել ենք ներկայացուցչության բացման ճանապարհային քարտեզը եւ այն ծրագրերի շրջանակը, որոնք պետք է լուծենք մինչեւ մյուս տարվա ավարտը: Գործնականում ամեն ինչ նախապատրաստվել է, միայն պետք է հստակ իրականացնենք այն ծրագրերը, որոնք պլանավորել ենք”:

Իր խոսքում Արթուր Բաղդասարյանը նշեց. “Մենք բավականին արդյունավետ աշխատեցինք եւ 2013թ.-ից Հայաստանում կգործի Ռուսաստանի Դաշնային այս խոշորագույն գործակալության ներկայացուցչությունը, որը հնարավորություն կտա լուրջ աշխատանքներ իրականացնել Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա պետական սահմանի ողջ երկայնքով: Սա նշանակում է ՀՀ անվտանգության մակարդակի էական բարձրացում: Սա նշանակում է խոշորագույն ծրագրեր, որոնք վերազինելու եւ արդիականացնելու են ՀՀ պետական սահմանները: Մենք ստորագրված արձանագրությամբ սահմանեցինք ճանապարհային քարտեզ, թե ինչ պետք է անենք առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, որից հետո ձեռնամուխ կլինենք կոնկրետ ծրագրերի իրականացմանը: Մենք աշխատում ենք համաձայն ՀՀ եւ ՌԴ Անվտանգության խորհուրդների տարեկան ծրագրի` փուլ առ փուլ իրականացնելով բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու գերատեսչությունների միջեւ”:

Արթուր Բաղդասարյանը նույնպես շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին եւ Դմիտրի Բեզդելովին ներդրած ջանքերի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ փոխգործակցությունը խորացնելուն եւ բազմաթիվ համատեղ ծրագրեր արդյունավետ իրականացնելուն բերած օժանդակության համար:   

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ