22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նոնո-ին ասացին` “no”

 Երեկ լրացավ “Խոսրովի անտառ” պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման ժամկետը: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության հաղորդագրության, “Խոսրովի անտառ” պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար ս/թ նոյեմբերի 23-ին կայացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը չի նշանակվել այդ պաշտոնում:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշանակման ժամկետի լրանալու օրը` նոյեմբերի 28-ին, անցկացրել է աշխատանքային քննարկում, որին հրավիրվել է նաեւ Գաբրիել Պողոսյանը: Նախարարը եւս մեկ անգամ կարեւորելով արգելոցի կառավարման հետ կապված խնդիրները՝ առկա դժվարությունները, ինչպես նաեւ թեկնածուի հետ կապված հանրային ոչ միանշանակ արձագանքն ու հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը, թվարկման կարգով նշել է արգելոցի կառավարման, արգելոցում իրականացվող աշխատանքների որակական բարելավման խնդիրները եւ տնօրենի թեկնածուից պահանջել այս ամենի նկատմամբ գործուն պատասխանատվության ստանձնում:

Նախարարը եւս մեկ անգամ ընդգծել է, որ այսօր, առավել եւս քան երբեւիցե, արգելոցը լինելու է ինչպես նախարարության, այնպես նաեւ հասարակական կազմակերպությունների ուշադրության կիզակետում:

Գաբրիել Պողոսյանը՝ գիտակցելով առկա դժվարությունները եւ ունենալով նաեւ լրացուցիչ այլ ծանրաբեռնվածություն, խնդրել է ընթացք չտալ տնօրեն նշանակվելու խնդրանքով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած իր դիմումին: Այդ հիմքով իսկ կասեցվել է տնօրենի նշանակման գործընթացը:

Ի դեպ,  բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնություններ դժգոհելով Գ. Պողոսյանի` մրցույթում հաղթելու կապակցությամբ, հանդես էին եկել հայտարարությամբ` պահանջելով անվավեր ճանաչել մրցույթի արդյունքները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ