06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Հայոց Ցեղասպանության բանաձևերի հովանավոր կոնգրեսականն ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ

Հայկական կոնգրեսական խմբի համանախագահ Էդ Ռոյսը ընտրվել է 113-րդ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Ներկայացուցիչ Ռոյսը կփոխարինի կոնգրեսական Իլիանա Ռոս-Լեհտինենին, ով հեռանում է այդ պաշտոնից, քանի որ լրացել է իր պաշտոնավարման ժամկետը: 

Մենք շնորհավորում ենք կոնգրեսական Ռոյսին, ով 1993թ. Կոնգրես մուտք գործելուց ի վեր եղել է մարդու իրավունքների առաջատար պաշտպան”- նշեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: “Մենք անհամբեր սպասում ենք հանձնաժողովի նախագահ Ռոյսի և հանձնաժողովի հետ հետագա աշխատանքներին `  մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար”,- հավելեց Արդունին: 
 
ԱՄՆ կողմից Հայոց Ցեղասպանության ընդունման վաղեմի կողմնակից լինելով` կոնգրեսական Ռոյսն անընդմեջ իր ամուր աջակցությունն է  ցուցաբերել ամերիկահայ համայնքին վերաբերող մի շարք հարցերի նկատմամբ` միաժամանակ առաջ տանելով 306-րդ բանաձը, որը կոչ էր անում Թուրքիայի Հանրապետությանը պաշտպանել իր քրիստոնեա ժառանգությունը և վերադարձնել բռնագրավված եկեղեցական գույքը իրենց օրինական տերերին: Նա նաև նպաստել է Ազատության ակտի 907-րդ ուղղման պահպանմանը, որը օրենքի ուժ է ստացել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ցուցադրվող թշնամական գործողությունների հետևանքով: Կոնգրեսականը համահովանավորել է Հայոց Ցեղասպանության բանաձևերը և ձեռնարկել է մի շարք այլ գործողություններ` ի նպաստ հայկական խնդիրների լուծմանը: 
 
Կոնգրեսական Ռոյսը 1993թ. ի վեր աշխատել է Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հանձնաժողովում, ինչպես նաև վերջին ութ տարվա ընթացքում հանդիսացել է Ահաբեկչության, զենքերի չտարածման և առևտի հարցերով ենթահանձնաժողովի նախագահը և մեծամասնություն կազմող կուսակցության ներկայացուցիչը: Ինչպես նաև, Ռոյսը ութ տարի նախագահել է Աֆրիկայի հարցերով ենթահանձնաժողովը և ազդեցիկ դեր է խաղացել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ենթահանձնաժողովում:   

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ