15 Մարտի, Saturday, 2025
KFC

ԱԳՆ նոր շենքի ճակատագիրը որոշված է

ԱԳ նախարարության շենքը տեղափոխվելու է ՛՛Սևան հյուրանոցի՛՛ և Արդարադատության նախարարության նախկին շենքի հարևանությամբ կառուցվելիք համալիրի տարածք: Այս մասին այսօր հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Համալիրի կառուցման աշխատանքները կտևեն երկուսուկես տարի: ԱԳՆ շենքը կզբաղեցնի մինչև 14 հազար մետր քառ. տարածք՝ նախկինի յոթ հազարի փոխարեն: ՛՛Շատ անհարմար էր նախկին շենքը, չուներ ծառյողական մուտքեր, էլեմենտար պայմաններ չկային, շենքը ներսից հարմարեցված չէ այդպիսի նախարարության համար՛՛,-նկատեց Սարգսյանը:   

Այս նույն տարածքում տեղակայվելու է ևս երկու նախարարություն: ՛ԱԳՆ-ն առաջին փողոցի վրա է լինելու, հետևի պլանում լինելու են երկու նոր շենքեր, նախատեսվում է, որ դրանք կլինեն Արդարադատության և Էներգետիկայի նախարարությունների շենքերը՛՛,-նշեց Սարգսյանը: Այս երկու նախարարությունները ներկայումս զբաղեցնում են երեք հազար մետր քառ. տարածք, իսկ նոր համալիրում, ճարտարապետի խոսքով, նրանք կզբաղեցնեն  մինչև հինգ հազար մետր քառ.: 

Ինչ վերաբերում է այդ համալիրի տարածքի դիմաց գտնվող մեքենաների մեծ թվաքանակին, ապա Սարգսյանի հավաստմամբ՝ այդ հարցը կլուծի Շահումյան և Հանրապետության հրապարակի տակ կառուցվելիք ստորգետնյա ավտոկայանատեղին:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ