10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Շատ տգեղ է. գլխավոր ճարտարապետ

Երևանի քաղաքապետարանը փոփոխություններ է արել Երիտասարդական պալատի նախագծում: Ըստ այդմ՝ երկու մասնաշենքերի բարձրությունները նոր չափորոշիչներով են սահմանվել, սակայն եթե սեփականատերը համաձայնել է այս մասնաշենքերի նոր բարձրությունների հետ, ապա նախագծողը դեմ է:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: ՛՛Նախագծողը պահանջել է սեփականատիրոջից պահպանել նախագծով սահմանված բարձրությունները, ես հույս ունեմ, որ ձմռանը կհաջողվի բանակցություններն ավարտել ու գարնանն սկսել՛՛,-ասաց Սարգսյանը:

՛՛Դվին՛՛ հյուրանոցի կառուցապատման մասին ճարտարապետը նշեց, որ բանակցությունները վարում է կառավարությունը:

Ինչ վերաբերում է Կասկադ համալիրին, ապա քաղաքապետարանը պահանջել է, որ սեփականատերերը հաշվի առնեն համալիրի հին նախագիծը: Գլխավոր ճարտարապետի տեղեկացմամբ՝ համալիրի աջ և ձախ կողմերում շինարարությունը չի ավարտվել: Նա ընդգծեց նաև, որ Կասկադի կտուրների մասով կան լուրջ խնդիրներ: ՛՛Շատ տգեղ է, երբ տեսնում ես, որ հարթակների վրայով մարդիկ բարձրանում են՛՛- հավելեց ճարտարապետը:

Կրկեսի շենքի հետ կապված՝ Սարգսյանը նշեց, որ աշխատանքները մեծ թափով կատարվում են և հին նախագծից առանձնապես մեծ տարբերություններ չեն լինելու:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ