08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 29, 2012

Բալասանյանը Ղուկասյանին փուռն է տալիս. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի, Շիրակի մարզպետարանի դեմ-դիմաց՝ բարեգործ Հանցմանի նվիրած շենքերի ֆոնին, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկսել է կառուցել բենզալցակայան` բնականաբար առանց հաշվի առնելու քաղաքային նորընտիր ղեկավարության կարծիքը եւ շրջակա բնակիչների անվտանգությունը: “Մեր աղբյուրների հաղորդմամբ` Գյումրիի քաղաքապետարանից փորձել են կասեցնել շինարարությունը. 2 անգամ տուգանել են` պատճառաբանելով, որ այն անօրինական է, Վարդան Ղուկասյանը շինթույլտվություն չունի, սակայն շինարարները […]

“Կերել” են նախագահի գյուղի դպրոցի փողերը. Հրապարակ)

Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը շարունակում է քաղաքաշինության ոլորտում ստուգումները: Օրերս “Հրապարակ”-ը գրել էր, որ ավելի քան 14 կրթական ու մշակութային հաստատություններում ֆինանսական յուրացումներ ու խախտումներ են հայտնաբերվել:  Երեկ թերթը տեղեկացավ, որ դրանց թվում է նաեւ Սերժ Սարգսյանի հայրենի Տեղ գյուղի նորակառույց դպրոցը, որը 50-ականներին է կառուցվել, իսկ վերջին տարիներին փլվել էր: Անցած տարվանից քաղաքաշինության […]

Ծառուկյանին ցանկանում են երկու Լեւոնները. 168 ժամ

Ըստ Հայ ազգային կոնգրեսին մոտ կանգնած “168 ժամ”-ի աղբյուրների, ՀԱԿ-ում ԲՀԿ-ի հետ համագործակցությանը դեմ գործիչներն անհամբեր սպասում են, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, այնուամենայնիվ, կհայտարարի, որ չի առաջադրելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության, ինչպես նաեւ միասնական մեկ թեկնածուով հանդես գալու հեռանկարից սարսափած ՀԱԿ-ի անդամները կարծում են, որ դա կլինի իրենց միակ փրկությունը եւ ՀԱԿ-ը […]

Զինվորները լքել են զորամասը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի  տեղեկություններով, օրեր առաջ 4 զինվորներ լքել են Տավուշի մարզի զորամասերից մեկը, եւ այդ պատճառով զորամասում սկսվել են ստուգումներ: Թերթը, տեղեկությունը ճշտելու համար դիմել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, ով հերքել է լուրն ասելով, որ նման բան գոյություն չունի, ինչ վերաբերվում է ստուգումներին ՊՆ խոսնակը ասել է, որ դրանք բնական կատարվող գործընթացներ են:

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը խիստ հայտարարություն է տարածել

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը խիստ հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ադրբեջանի պետական լրատվամիջոցներին, քանի որ վերջիններս խեղաթյուրած են ներկայացրել Ադրբեջանում ՄԱՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի` հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը Նախիջեւան կատարած այցի  մասին տեղեկությունները, գրում է “Tha Washington Times”-ը: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարել են, որ Մորնինգսթարն իբր ասել է, թե “բարձր է գնահատում շրջանում ժողովրդավարության զարգացումը”:  Իրականում […]

Բնակարանների գները էժանանում են. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Հայաստանում անշարժ գույքը շարունակում է էժանանալ։ Ըստ ՀՀ կադաստրի պետական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների՝ այս տարվա հոկտեմբերին Երեւանի բազմաբնակարան շենքերում մեկ քմ-ի միջին գինը նվազել 15.4 տոկոսով։   Եթե երեւանյան բնակարանների մեկ քմ–ի միջին գինն անցած տարվա հոկտեմբերին 681 դոլար էր, ապա այս տարվա հոկտեմբերին՝ 644 դոլար է կազմել։ Նվազել է նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի