09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Կերել” են նախագահի գյուղի դպրոցի փողերը. Հրապարակ)

Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը շարունակում է քաղաքաշինության ոլորտում ստուգումները: Օրերս “Հրապարակ”-ը գրել էր, որ ավելի քան 14 կրթական ու մշակութային հաստատություններում ֆինանսական յուրացումներ ու խախտումներ են հայտնաբերվել: 

Երեկ թերթը տեղեկացավ, որ դրանց թվում է նաեւ Սերժ Սարգսյանի հայրենի Տեղ գյուղի նորակառույց դպրոցը, որը 50-ականներին է կառուցվել, իսկ վերջին տարիներին փլվել էր: Անցած տարվանից քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի պատվերով կառուցվում էր նոր դպրոց: Պարզվում է` կրկնվել է Մանթաշի դպրոցի պատմությունը, յուրացվել են գումարներ, եւ կան աղաղակող խախտումներ: Կառուցապատողները, փաստորեն, հաշվի չեն առել գյուղի “էլիտար” պատկանելությունը: Թե որքան են յուրացումները, ֆիննախից խոստացան պատասխանել այսօր:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ