22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Բնակարանների գները էժանանում են. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Հայաստանում անշարժ գույքը շարունակում է էժանանալ։ Ըստ ՀՀ կադաստրի պետական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների՝ այս տարվա հոկտեմբերին Երեւանի բազմաբնակարան շենքերում մեկ քմ-ի միջին գինը նվազել 15.4 տոկոսով։

 

Եթե երեւանյան բնակարանների մեկ քմ–ի միջին գինն անցած տարվա հոկտեմբերին 681 դոլար էր, ապա այս տարվա հոկտեմբերին՝ 644 դոլար է կազմել։ Նվազել է նաեւ առանձնատների գները։ Դրանց մեկ քմ-ի գինն անցած տարվա հոկտեմբերին եղել է 727 դոլար, այս տարվա հոկտեմբերին արդեն 684 դոլար է (նվազումը՝ 6 տոկոս)։ Անցած տարվա համեմատ Հայաստանում կտրուկ՝ 18.7 տոկոսով նվազել է հիփոթեքային վարկով բնակարանների ձեռքբերումը։ 19 տոկոսով նվազել է նաեւ նոր բնակարանների “մուտքը» շուկա”,– գրում է թերթը։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ