15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Անասունների սպանդ Արագածոտնում. հիմա էլ դեղնախտ /վիդեո/

Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում կովերը դեղնախտով են վարակվել ու սատկել: Այս մասին Henaran.am-ին պատմեցին գյուղի գյուղացիները: Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը ևս հաստատեց այս լուրը:

‘’ Դեռ մի 15-20 օր առաջ դեղնախտի դեպքեր եղել են այդ գյուղում, երեկ էլ մի դեպք եղել է’’,-ասաց նա մեզ հետ զրույցում: Գյուղնախարարության մասնագետները միայն երեկ են այցելել տեղանք և, փոխնախարարի խոսքով, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումները: ‘’Իրավիճակը վերահսկելի է’’,-նկատեց նա:

Գյուղացիները պնդում են, որ մոտ 20 կով արդեն սատկել է: Սակայն Բաղիյանը նշեց, որ իրենց տվյալներով` սատկել է ընդամենը 4-5 կով: Պատճառների մասին դեռևս հստակ տեղեկություն չկա, ուսումնասիրություններ են կատարվում, սակայն համաճարակի մասին խոսելն ավելորդ է` ըստ Բաղիյանի:

Հարցին, թե արդյոք կլինի փոխհատուցում, փոխնախարարը նշեց, որ այդ մասին ևս ինքը դեռևս տեղեկատվություն չունի: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ