Աստղերը եւս դժգոհում են իրենց արտաքինից /ֆոտո/
Նրանք գեղեցիկ են, հարուստ եւ հայտնի: Սակայն, ինչպես եւ սովորական մարդիկ, հոլիվուդյան աստղերը եւս դժգոհ են իրենց արտաքինից եւ շատ մանրուքներից են բարդութավորվում` տգեղ համարելով իրենց մարմնի այն մասերը, որոնք միլիոնավոր մարդիկ են երկրպագում:
Դերասանուհի Քեմերոն Դիասին հանգիստ չեն տալիս իր կրծքերը:”Ես անընդհատ շոշափում եմ նրանց` հույսով, որ գուցե փոքր-ինչ մեծացած կլինեն, սակայն ամեն ինչ անիմաստ է: Նրանք փոքր էլ մնում են”,-խոստովանել է դերասանուհին:
Հայուհի Քիմ Քարդաշյանն իր կրծքերի չափսերից գոհ է, իսկ ահա կոնքերը…Քիմը կարծում է, որ նրանք շատ “զանգվածային են”, այդ պատճառով էլ մշտապես ձգող ներքնազգեստ է կրում` այն համարելով բոլոր ժամանակների մեծագույն հայտնագործությունը:
Անջելինա Ջոլին իր շուրթերի շնորհիվ ամենացանկալի կանանցից է համարվում, իսկ միլիոնավոր երկրպագուներ պլաստիկ վիրաբույժներին են դիմում` հենց այդպիսի շուրթեր ձեռք բերելու հույսով: Սակայն դերասանուհին կարծում է, որ դրանք չափազանց մեծ են:
31-ամյա դերասանուհի Ջեսիկա Ալբան վերջերս իր հարցազրույցներից մեկի ժամանակ տխուր խոստովանել էր. “Կրծքերս առաջվա պես ձիգ չեն, հետույքս` նույնպես, իսկ կոնքերս չափազանց մեծ են”:
45-ամյա Ջուլիա Ռոբերթսն էլ խոստովանել է, որ երբ նայում է հայելուն, տեսնում է “նիհար, սարսափելի մի կին, որի աչքերի տակ պարկեր են”:
Սեքս-խորհրադանիշի կարգավիճակը Սքարլեթ Յոհանսոնին չի համոզել, որ իր արտաքինի հետ ամեն ինչ կարգին է: Նա իրեն տգեղ ու գեր է համարում եւ “գորտ” է անվանում: Հոլիվուդում բոլորն այնքան նիհար են, որ ես այդ ֆոնի վրա անկախ ինձնից զգում եմ իմ ավել կիլոգրամները”,-հայտարարել է դեարասանուհին:
Աներեւակայելիորեն ամաչում է իր գեղեցիկ մարմինը ցուցադրել Շակիրան: Նա մշտապես փակ հագուստ է ընտրում ֆոտոսեսիաների ժամանակ: “Իմ տեսահոլովակները լավ են բնութագրում ինձ որպես դերասանուհի, սակայն ոչ որպես կին: Ես ամաչում եմ ցուցադրել իմ մարմինը: Միակ տեղն իմ մարմնի վրա, որը կարող եմ բացել, փորս է”,-խոստովանել է երգչուհին: