01 Մարտի, Saturday, 2025
KFC

Նիկոլայ Ռիժկովը Էջմիածնում էր

Նոյեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրկությունը` ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի:

Ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին: Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը նշեց, որ երկու երկրների հարաբերություններն առանձնանում են յուրահատուկ ջերմությամբ ու եղբայրության ոգով:    

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես ուրախություն հայտնեց տիար Նիկոլայ Ռիժկովի այցի համար` ընդգծելով, որ վերջինս տասնամյակներ շարունակ իր ջանքերն է ներդնում երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ու երկրների համագործակցության առավել արդյունավորման համար: Այս առիթով Նորին Սրբությունը հայ ժողովրդի անունից շնորհակալություն ու գնահատանք հայտնեց Նիկոլայ Ռիժկովին` հայ ժողովրդին մատուցած բարի ծառայությունների համար` ընդգծելով 1988 թ. երկրաշարժի օրերին նրա զորակցությունը Հայաստանին եւ կարեւոր ներդրումը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդրում:                                                        

Տիար Նիկոլայ Ռիժկովն իր հերթին ընդգծեց Ս. Էջմիածին այցելության կարեւորությունը, ապա անդրադարձավ երկու երկրների, ժողովուրդների եւ եկեղեցիների միջեւ առկա հարաբերություններին: ՀՀ ազգային հերոսը վերհիշեց նաեւ երկրաշարժի օրերին իր հանդիպումը երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Հայրապետի հետ:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Երկնավոր Տերն իր օրհնության ներքո պահի ու պահպանի երկու բարեկամ ժողովուրդներին եւ բարի արդյունքներով արգասավորի նրանց համագործակցությունը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ