08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Միացիր

Նոյեմբերի 3-ին և 10-ին` ժամը 09:30-ից մինչև 13:00-ը, Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը “Երևանը մեր տունն է” շարունակական  ծրագրի շրջանակներում իրականացնում է  շաբաթօրյակ, որի ընթացքում պատերից,  ծառերից և սյուներից կմաքրվեն հայտարարությունները, պաստառներն ու կոչերը:

Ծրագրի նպատակն է կոչ անել հասարակությանը մաքուր պահել մեր քաղաքը, մասնավորապես ծրագրում ներգրավված երիտասարդների օրինակով, հորդորել մեր համաքաղաքացիներին հայտարարությունները և գովազդային պաստառները փակցնել համապատասխան ցուցատախտակների վրա` չփչացնելով քաղաքի արտաքին տեսքը:

Ծրագիրն իրականցվելու է Երևանի տասը վարչական շրջաններում: Նոյեմբերի 3-ին` Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, Էրեբունի, Ավան, իսկ նոյեմբերի 10-ին` Նոր Նորք, Շենգավիթ, Դավթաշեն, Մալաթիա Սեբաստիա, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջաններում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ