15 Մարտի, Saturday, 2025
KFC

Վանաձորում դեռ նախընտրական տրամադրություն է /վիդեո/

Վանաձոր ոտք դրած յուրաքանչյուր հյուրի մոտ տպավորություն կստեղծվի, թե այսօր կամ վաղը քաղաքում ընտրություններ են անցկացվելու: Նախընտրական կրքերը հանդարտվել են վաղուց, բայց ավագանու անդամների եւ քաղաքապետի թեկնածուների քարոզչական պաստառները շարունակում են “զարդարել”  քաղաքի բնակելիները:

Պաստառներ փակցնելու ժամանակ թեկնածուները միմյանց հերթ չէին տալիս, դրանց հետեւանքները վերացնել, սակայն, ամենեւին չեն շտապում: Ավելի  բարեխիղճ թեկնածուներն ու ընտրված ավագանու անդամները հարգելով օրենքի պահանջը` քաղաքը սեփական նախաձեռնությամբ վաղուց մաքրել են իրենց պաստառներից:   Բայց արի ու տես, որ չնախատեսված վայրերում քարոզչական գովազդային պաստառները թույլատրելիներից տասնյակ անգամներ շատ են:

Թե ով կամ ինչպես է վերացնելու ընտրությունների ստվարաթղթե հետեւանքները, հարց է: Ընտրված կամ չընտրված եւ ոչ մի թեկնածուի էլ երեւի հաճելի չի լինի քաղաքով քայլելիս տեսնել սեփական կիսապատռված ու հալածված լուսանկարը: ՏԻՄ ընտրությունների հետեւանքները բացառություն չեն. ԱԺ մայիսյան ընտրություններից էլ մեծաթիվ պաստառներ են մնացել մինչ օրս:

Եթե սրան էլ ավելացնենք 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները, դժվար չէ կռահել, որ քաղաքը  թղթակտորներից շուտ չի ձերբազատվի, ընդհակառակը, շատ շուտով ու աննկատ սրանց լրացնելու կգան արդեն նախագահի թեկնածուների նկարներով պաստառները:

 

Լիանա Մխիթարյան

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ