11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2012

Արմեն Աշոտյանը կմասնակցի կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը

Նոյեմբերի 22-23-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի   Ստրասբուրգ՝ մասնակցելու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հաստատման կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը: Պատվիրակության կազմում են ՀՀ ԿԳՆ իրավաբանական վարչության պետ Վ. Բավեյանը, ԵՊՀ և  ԵՃՇՊՀ ռեկտորներ  Ա. Սիմոնյանը և Հ. Թոքմաջյանը: Այցի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը կհանդիպի նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի […]

Երևանի քաղաքապետը հանդիպել է ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ: Ողջունելով հյուրին` քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարներն ու քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` հատկանշելով դրանց շրջանակում Երևանի քաղաքապետարանի և միջազգային կազմակերպությունների միջև առկա համագործակցության հաջողված օրինակները: <<Համագործակցության այս տարիների ընթացքում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ քաղաքային տնտեսության […]

Իոսիֆ Կոբզոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էր

Նոյեմբերի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ, Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի գլխավորած պատվիրակությունը` ուղեկցությամբ ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի: Ողջունելով տիար Կոբզոնի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Նաթան Սրբազանը նրան փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ողջույններն […]

Ադրբեջանն աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվել է ընդամենը 1918-ին. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է “Ենի Ադրբեջան” կուսակցության 20-ամյակին նվիրված միջոցառմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունները, ըստ որոնց  Հայաստանն իբր թե “արտասահմանից ղեկավարվող տարածք  է` արհեստականորեն ստեղծված ադրբեջանական հողերում ” կամ որ “հայկական լոբբին իրենց հիմնական թշնամին է”: Ի պատասխան Շավարշ Քոչարյանը նշել է. ‘Այդպիսի ռասիստական գաղափարախոսությամբ, պատմության նման անհեթեթ աղավաղումներով […]

Սպասում են Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի պատասխանին

Դեռևս պարզ չէ, թե արդյոք սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի դին կբերվի Հայաստան, թե ոչ: ‘Երգչուհու ընտանիքի որոշման հետ կապված պաշտոնական որևէ տեղեկատվություն չկա, մեզ որևէ պաշտոնապես բան չեն հայտարարել, իհարկե, հնարավոր է` խոսակցություններն ընթանում են ընտանիքի ներսում, սակայն մենք սպասում ենք նրանց պատասխանին’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Ալլա […]

Վարորդը վերադարձրել է 900 հազար դոլարը

Սինգապուրցի տաքսու վարորդը իր ուղեւորներին` ամուսնական զույգին Թայլանդից, վերադարձրել է նրանց մոռացած գումարը: Պայուսակում, որը մնացել է տաքսու մեջ, գրեթե 900 հազար դոլար է եղել: Առեւտրի սրահի մոտ զույգին իջեցնելուց հետո է միայն վարորդը նկատել պայուսակը, բացել է այն եւ հայտնաբերել գումարը: Ազնիվ վարորդը պայուսակը տարել է տաքսու գրասենյակ: Որոշ ժամանակ անց տաքսու գրասենյակ են […]

Չեխիայի փոխարտգործնախարարն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նոյեմբերի 21-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Տոմաս Դուբի հետ: Տոմաս Դուբը Երեւան է այցելել Հայաստան-Չեխիա գործարար համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Արտակ Զաքարյանը համոզմունք հայտնեց, որ նման նախաձեռնությունները նոր լիցք կհաղորդեն տնտեսական համագործակցության խորացմանը եւ ապրանքաշրջանառության ավելացմանը երկու երկրների միջեւ, հատկապես որ առկա է չիրացված մեծ […]

Արմեն Աշոտյանն ընդունել է միջազգային օլիմպիադայի մրցանակակիր աշակերտներին

«Աստղագիտություն» և «Ինֆորմատիկա» առարկաների միջազգային օլիմպիադաներում մրցանակների արժանացած աշակերտներին այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Շնորհակալական խոսք հղելով աշակերտներին, ուսուցիչներին, թիմի ղեկավարներին ցուցաբերած արդյունքի համար` նախարարը նշել է. «Մոտ երեք ամիս առաջ ՀՀ Նախագահն ընդունեց միջազգային օլիմպիադաներում մրցանակային տեղերի արժանացած աշակերտներին, շնորհավորեց և հույս հայտնեց, որ գալիք երկու աշակերտական օլիմպիադաներում ևս […]

Այսօր հեռուստատեսության միջազգային օրն է /վիդեո/

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ` 1996-ից նոյեմբերի 21-ը նշվում է որպես  Հեռուստատեսության միջազգային օր: Աշխարհի մի շարք երկրներում ընդունված է ամեն տարի նշել այս տոնը: Տոնի ավանդույթներից մեկը համարվում է հեռուստատեսային ծրագրեր փոխանակելը, որոնց թեման խաղաղությունն է, անվտանգությունը, տնտեսական եւ սոցիալական զարգացումը եւ մշակույթների փոխանակումը: Տոնը բավականին երիտասարդ է, չնայած որ հեռուստատեսությունը շուրջ 80 տարվա պատմություն ունի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված