Ադրբեջանն աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվել է ընդամենը 1918-ին. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է “Ենի Ադրբեջան” կուսակցության 20-ամյակին նվիրված միջոցառմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունները, ըստ որոնց Հայաստանն իբր թե “արտասահմանից ղեկավարվող տարածք է` արհեստականորեն ստեղծված ադրբեջանական հողերում ” կամ որ “հայկական լոբբին իրենց հիմնական թշնամին է”:
Ի պատասխան Շավարշ Քոչարյանը նշել է. ‘Այդպիսի ռասիստական գաղափարախոսությամբ, պատմության նման անհեթեթ աղավաղումներով եւ հարեւան երկրների տարածքների հանդեպ նման ծիծաղելի հավակնություններով Ադրբեջանն իր գոյությունը պահպանելու հնարավորություն կունենար միայն միջնադարում: Սակայն Ադրբեջանն աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվել է ընդամենը 1918-ին:
Բաքվում այդպես էլ չհասակցան, որ ժամանակակից պետության ուժը հիմնված է ժողովրդի հանդեպ սիրո, այլ ոչ թե տարածաշրջանի բնիկ ժողովուրդների եւ նրանց պատմամշակութային ժառանգության հանդեպ պաթոլոգիական ատելության վրա”: