08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2012

Սկսվեց… Հրանտ Բագրատյան

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համոզված է, որ շուտով կսկսի գլուխ բարձրացնել գնաճը: ‘Օգոստոսից սկսած՝ տնտեսական աճ կոչվածը սկսել է դանդաղել, իսկ սեպտեմբերին այդ դանդաղումը ավելի նկատելի է դարձել։ Որոշ ցուցանիշներով սեպտեմբերին տարեկան կտրվածքով նույնիսկ անկում ունենք։ Գովերգած տնտեսական աճը հալվում է։ Այս տարվա 9 ամիսներին արտաքին առևտրի շրջանառությունը 2011-ի նույն ժամանակաշրջանի համեմատ […]

Թուրք ցուցարարներն Էրդողանին “ֆաշիստ” են անվանել

Բեռլինի կենտրոնում բողոքի ակցիա է անցկացվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության դեմ: Վերջինս Գերմանիա էր ժամանել Թուրքիայի ամենամեծ դեսպանատան բացման, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններ վարելու համար, գրում է “Berliner Umschau”-ն: Կազմակերպիչների խոսքով` ցույցին մասնակցել է շուրջ 3 հազար մարդ: Ցուցարարները մեղադրել են Էրդողանին նրանում, որ նա հեռացնում է Թուրքիան ժողովրդավարությունից, […]

ՀԱԿ-ը Քոչարյանի՞ն է ուզում.168 ժամ

“Լեւոն Զուրաբյանի այդ արտահայտություններն ապացուցում են, որ ՀԱԿ-ն այսօր մեծապես շահագրգռված է Ռոբերտ Քոչարյանի ակտիվությամբ, ինչն ինձ համար միանգամայն կանխատեսելի էր. ես ամիսներ առաջ եմ կարծիք հայտնել, որ Ռ. Քոչարյանի թեկնածության պաշտպանությունը ՀԱԿ-ի կողմից ամենեւին էլ անհավանական չէ”,- մեկնաբանելով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի` վերջին հայտարարությունն այն մասին, թե նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. վերընտրվելու դեպքում քաղաքական […]

Նախարարի կողմից որոշակի չարություն եւ արհամարհանք դատապարյալների նկատմամբ. Առավոտ

“Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրրահամյանն այսօրվա խմբագրականում անդրադառնում է քրեակատարողական հիմնարկներին, պատգամավորների՝ Նաիրի Հունանյանին այցելությանը, եւ ՀՀ Արդարադատության նախարարի վարքին. “Պատգամավորների այցելությունը “Երեւան” քրեակատարողական հիմնար (ժողովրդական լեզվով ասած` “կագեբեի նկուղ”) առաջացրեց, իմ կարծիքով ոչ ադեկվատ հասարակական արձագանք: Որոշ մարդիկ սխալ համարեցին, որ ի թիվս այլ ազատազրկվածների՝ պատգամավորներն այցելեցին նաեւ ցմահ դատապարտված Նաիրի եւ Կարեն […]

Ծառուկյանը կհանդիպի ՀԱԿ առաջնորդին.Ժողովուրդ

Արտերկրից վերադառնալուց հետո` երեկ, Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստ է արել, որը մի քանի ժամ է տեւել: “Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ` Ծառուկյանն իր երկար ելույթում այդպես էլ որեւէ հստակ բան չի ասել իր առաջիկա անելիքների մասին` միայն հավաստիացնելով, որ “ամեն ինչ լավ է լինելու, պինդ եղեք”: Կուսակիցներից մեկի հարցին ի պատասխան` ԲՀԿ առաջնորդն ասել է, […]

“Երեկոյան Երեւանը” նորից ասպարեզում. Հրապարակ

Շուտով կվերահրատարակվի կոմունիստների ժամանակվա սիրելի թերթերից մեկը` “Երեկոյան Երեւանը”: Այն առանձնանում էր մտերմիկ, տաքուկ երեւանյան տոնայնությամբ եւ նրանով, որ տպվում էր երեկոյան ժամերին: Ըստ «Հրապարակ»-ի` լուրեր են շրջում, թե նոր թերթը լրացնելու է նախագահականին մերձ մամուլի տեսականին: Թե ով է լինելու գլխավոր խմբագիրը, դեռ պարզ չէ: Ինչ-որ առնչություն է ունենալու խմբագրական աշխատանքներին կամ հենց խմբագիրն […]

“Երգ երգոց”-ում մարդ է մահացել. Հայկական ժամանակ

Երեկ “Հայկական ժամանակ”-ին հայտնի է դարձել, որ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող “Երգ երգոց” հաղորդաշարի հերթական հաղորդումը նկարահանելու ժամանակ տաղավարում հանկարծամահ է եղել հանդիսատեսներից մեկը։ Թերթի թղթակիցը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանից երեկ հետաքրքրվել է՝ ինչ է պատահել, ինչու և ինչպես։ Գործադիր տնօրեն Բունիաթյանն առաջարկել է այդ հարցով զանգահարել այսօր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի