15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրք ցուցարարներն Էրդողանին “ֆաշիստ” են անվանել

Բեռլինի կենտրոնում բողոքի ակցիա է անցկացվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության դեմ: Վերջինս Գերմանիա էր ժամանել Թուրքիայի ամենամեծ դեսպանատան բացման, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններ վարելու համար, գրում է “Berliner Umschau”-ն: Կազմակերպիչների խոսքով` ցույցին մասնակցել է շուրջ 3 հազար մարդ:

Ցուցարարները մեղադրել են Էրդողանին նրանում, որ նա հեռացնում է Թուրքիան ժողովրդավարությունից, ճնշում է խոսքի ազատությունը, ինչպես նաեւ քաղաքացիների այլ իրավունքները: Նրանցից ոմանք վարչապետին “ֆաշիստ” են անվանել: Նրանք նաեւ հայտնել են, որ Էրդողանն է պատասխանատու նրա համար, որ իրենք չեն կարողանում ինտեգրվել գերմանական հասարակությանը: Բացի այդ, ցուցարարները զգուշություն են հայտնել նաեւ Սիրիայի դեմ պատերազմ սկսելուց:

Ցուցարարների մեծ մասը Թուրքիայի կրոնական եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են եղել:

Հոկտեմբերի 30-ին Էրդողանը գերմանացի քաղաքական գործիչների հետ կատարեց Բեռլինում Թուրքիայի նոր դեսպանատան շենքի բացումը, որն իր երկրի` աշխարհում ամենամեծ դիվանագիտական ներկայացուցչությունն է: Այնուհետեւ նա հանդիպեց կանցլեր Անգելա Մերկելին: Էրդողանն առաջարկել է թույլ տալ թուրքական արմատներով Գերմանիայի 3 մլն բնակիչներին երկակի քաղաքացիություն ունենալ, ինչն այժմ արգելված է գերմանական օրենսդրությամբ: Միաժամանակ նա կոչ է  արել Թուրքիայում բնակվող 50 հազար գերմանացիներին դիմել իր երկրի քաղաքացիություն ստանալու համար:

2023 թվականն Էրդողանն անվանել է ԵՄ Թուրքիայի անդամակցության համար վերջին ժամկետը: Նրա խոսքով` եթե ԵՄ-ը մինչ այդ չընդունի Թուրքիայի թեկնածությունը, ապա Անկարան ինքը կհրաժարվի ԵՄ անդամակցելու ջանքերից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ