25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախարարի կողմից որոշակի չարություն եւ արհամարհանք դատապարյալների նկատմամբ. Առավոտ

“Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրրահամյանն այսօրվա խմբագրականում անդրադառնում է քրեակատարողական հիմնարկներին, պատգամավորների՝ Նաիրի Հունանյանին այցելությանը, եւ ՀՀ Արդարադատության նախարարի վարքին.

“Պատգամավորների այցելությունը “Երեւան” քրեակատարողական հիմնար (ժողովրդական լեզվով ասած` “կագեբեի նկուղ”) առաջացրեց, իմ կարծիքով ոչ ադեկվատ հասարակական արձագանք: Որոշ մարդիկ սխալ համարեցին, որ ի թիվս այլ ազատազրկվածների՝ պատգամավորներն այցելեցին նաեւ ցմահ դատապարտված Նաիրի եւ Կարեն Հունանյաններին: Ինձ թվում է, այդ դժգոհությունը տեղին չէ՝ շատ ավելի տարօրինակ կլիներ, եթե նրանք հայտնվելով այդ ՔԿՀճում, այդ երկու հանցագործներին չայցելեին: Այդ դեպքում թերեւս կասկածներ հնչեին, որ “27-ի” գլխավոր ահաբեկիչները տեղում չեն: Եթե ամեն մի խնջույքում, սեղանների դասավորությունից լրատվամիջոցները հեռու գնացող վերլուծություններ են անում, ապա “կագեբեի նկուղ” գնալուց եւ ոճրագործներին չտեսնելուց կանեն ու կանեն:

 

Հիմա պատկերացրեք, որ նորվեգական ստորտինգի պատգամավորները որոշեն այցելել Անդրես Բրեյվիկին եւ ծանոթանալ նրա բանտային պայմաններին: Արդյոք դա կդառնա՞ բուռն քննարկումների առարկա: Դժվար: Որովհետեւ Նորվեգիայում մարդիկ հասկանում են, որ հանցագործը պետք է մեկուսացվի հասարակությունից՝ դրանում է պատժի իմաստը, ոչ թե նրանից վրեժ լուծելու մեջ՝ անկախ այն հանգամանքից, թե որքան զարհուրելի է նրա հանցագործությունը: Ի դեպ, չեմ լսել, որ Նորվեգիայի հասարակության զգալի մասը բողոքի 77 մարդ սպանած Բրեյվիկին 21 տարի դատապարտելու համար:

 

Դատապարտյալների նկատմամբ սթափ, առողջ վերաբերմունքը ոչ միայն պակասում է հասարակ քաղաքացիների, այլեւ իշխանավորների մոտ: Նկատի ունեմ առաջին հերթին արդարադատության նախարարին, որը մեզ պետք է օրինակ ծառայի, եւ ինչու չէ, նաեւ քարոզի, թե ինչպես հասարակությունը վերաբերվի պատիժը կրող հանցագործներին:

Մինչդեռ լրագրողների հետ երեկվա նրա զրույցում կար որոշակի չարություն եւ արհամարհանք դատապարյալների նկատմամբ: Պարզվում է, ըստ նախարարի, նրանցից ոմանք հատուկ անցքեր են սարքում շրթունքների վրա՝ ցանկացած պահի անհրաժեշտության դեպքում բերանը կարելու համար: Պարոն Թովմասյանն այս առումով համեմատություն արեց ականջողերի համար ականջ ծակող աղջիկների հետ: Մոտիվները՝ թե ինչու են դատապարտյալները հացադուլ անում, ճկույթ կտրում, կամ բերան կարում, հեռու են արդարության համար պայքարից:

 

Մինչդեռ ո՞վ, եթե ոչ այդ պաշտոնը զբաղեցնող պետական այրը պետք է խորանա դատապարտյալների խնդիրների մեջ, փորձի հասկանալ նրանց: չեմ կարծում, որ նման տրամադրություններով ու մտածելակերպով հնարավոր կլինի արդարադատության , մասնավորապես քրեակատարողական համակարգում “Եվրոպամետ” բարեփոխումներ անցկանել:

 

Վերջերս իրավաբաններից մեկը ինձ հետ զրույցում բացահայտեց այն հոգեբանական մեխանիզմը, թե ինչու են մարդիկ ավելի մեծ հաճույքով դառնում դատախազ, քան փաստաբան՝ մեղադրելն ավելի հեշտ է”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ