26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Երեկոյան Երեւանը” նորից ասպարեզում. Հրապարակ

Շուտով կվերահրատարակվի կոմունիստների ժամանակվա սիրելի թերթերից մեկը` “Երեկոյան Երեւանը”: Այն առանձնանում էր մտերմիկ, տաքուկ երեւանյան տոնայնությամբ եւ նրանով, որ տպվում էր երեկոյան ժամերին: Ըստ «Հրապարակ»-ի` լուրեր են շրջում, թե նոր թերթը լրացնելու է նախագահականին մերձ մամուլի տեսականին: Թե ով է լինելու գլխավոր խմբագիրը, դեռ պարզ չէ: Ինչ-որ առնչություն է ունենալու խմբագրական աշխատանքներին կամ հենց խմբագիրն է լինելու հանրությանն առայժմ անհայտ Տիգրան Արորդի Պետրոսյանը:

“Cлyхи paзносятся моментально”,- պատասխանեց նա թերթին, երբ թղթակիցը  պարզաբանումներ խնդրեց նրանից:- ժամանակից առաջ չընկնենք, վերահրատարակման մասին դեռ շուտ է խոսել: Մի խումբ մարդ ցանկություն ունի վերակենդանացնել թերթը, բայց դեռ փորձնական համար է լույս տեսնելու: Այնուհետեւ պարզ կըլնի: Իմ առնչությունն էլ այնքանով է, որ ես առաջարկեցի մի քանի թեմա, որոնց շուրջ կարելի է գրել, որոնք ընդունվեցին: Ինձ համար այն էր կարեւորը, որ ազատամիտ մոտեցում է: Այս բանի մասին չի կարելի թերթում խոսել կամ հակառակը` կարելի է, չկա: Դեռ որ այսքանը”:

Հարցին, թե սա ում նախաձեռնությունն է, Արորդին խուսափողական պատասխան տվեց. “Ամեն ինչ` իր ժամանակին: Տեխնիկական հարցերն ընթացքում են: Ուղղվածությունը չգիտեմ ինչպիսին էր, համեմատել չեմ կարող”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ