27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Այսօր հեռուստատեսության միջազգային օրն է /վիդեո/

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ` 1996-ից նոյեմբերի 21-ը նշվում է որպես  Հեռուստատեսության միջազգային օր: Աշխարհի մի շարք երկրներում ընդունված է ամեն տարի նշել այս տոնը: Տոնի ավանդույթներից մեկը համարվում է հեռուստատեսային ծրագրեր փոխանակելը, որոնց թեման խաղաղությունն է, անվտանգությունը, տնտեսական եւ սոցիալական զարգացումը եւ մշակույթների փոխանակումը:

Տոնը բավականին երիտասարդ է, չնայած որ հեռուստատեսությունը շուրջ 80 տարվա պատմություն ունի: Պատկեր ստանալու եւ հաղորդելու համար էլեկտրական ճառագայթներ  օգտագործելու առաջին փորձն արվել է ԱՄՆ-ում, Ճապոնիայում եւ ԽՍՀՄ-ում` 20-րդ դարի 20-ականներին:

Եվ միայն 13 տարի անց` 1933-ին, Ամերիկայում բնակվող ռուս ինժեներ  Վլադիմիր Զվորիկինին հաջողվեց հայտնագործել կատոդի ընկալիչը` հեռուստացույցի գլխավոր տարրը, որը մինչ օրս օգտագործվում է նրանց արտադրության մեջ: Բացահայտումից 30 տարի անց Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում սկսվեցին առաջին զանգվածային հեռուստահեռարձակումները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ