11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2012

Ջասթին Բիբերը վերադարձրել է սիրելիին /ֆոտո/

Սելենա Գոմեսին եւ Ջասթին Բիբերին նկատել են միասին երեկույթի գնալիս` “American Music Awards” մրցանակաբաշխությունից հետո: Այդ կարեւոր միջոցառմանը, որտեղ իր փեսացուին “տարվա արտիստ” մրցանակին են արժանացրել, Սելենան ներկա չի գտնվել, սակայն մեծ հաճույքով միացել է նրան մրցանակաբաշխությանը հաջորդող երեկույթին: Դեռահաս սիրահարները երեկույթից եւս միասին են հեռացել, չնայած որ ողջ նախորդ շաբաթվա ընթացքում նրանք փորձում էին […]

Նոր մոտեցում. զուգարանը նաեւ տեսարժան վայր է

Նյու Յորքի հյուրանոցներից  մեկում զուգարանները սենյակների հետ միասին նույն հարթության վրա են և ապակեպատ, ընդ որում թափանցիկ: 18-րդ հարկի զուգարանները հյուրանոցի տնօրինությունը նոր մոտեցմամբ է կառուցել, որ հյուրերը զուգարանից օգտվելիս նույնպես կարողանան նայել քաղաքին: Հյուրանոցի ապակեպատ The “Boom Boom” կոչվող այս սենյակով հետքրքրվել են շատ տուրիստներ: Իսկ օգտվողները չեն էլ կասկածում, որ դրսից ամեն բան […]

Եթե ‘Ազատ դեմոկրատները’ դիմեն ՀԱԿ-ին

ՀԱԿ-ը չի պատրաստվում քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում հանդիպել ու բանակցել ժամանակին իրենց կուսակից անդամների կողմից ստեղծված` ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցության հետ: ‘Մեր օրակարգում դա չկա’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Մեր դիտարկմանը, թե ‘Ազատ դեմոկրատների’ փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հայտարարել էր, որ իրենք ցանկանում են բանակցել ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի առաջարկների շուրջ, ինչո՞ւ չհանդիպել […]

Սարգիս Գրիգորյանը կրքոտ գեղեցկուհու գրկում /վիդեո/

EL Style ամսագրի նոր համարը զարդարում են դերասան Սարգիս Գրիգորյանն ու մի գեղեցկուհի: Կամո Թովմասյանի ներկայացրած այս տեսանյութում կարելի է դիտել ամսագրի շապիկի ֆոտոշարքի վիդեոտարբերակը: Դերասան Սարգիսն այստեղ հանդես է գալիս Ջեյմս Բոնդի տեսքով, ում ուղեկցում է բոնդյան գեղեցկուհին:

Այսօր Ողջույնի միջազգային օրն է /վիդեո/

1973-ից նոյեմբերի 21-ը նշվում է որպես Ողջույնի համաշխարհային օր: Այս արտասովոր եւ բարի տոնի գաղափարը պատկանում է 2 ամերիկացիների` Մայքլ եւ Բրայան Մաքքոմըքներին: Նման բարեկամական տոն ստեղծելու համար պատճառ է հանդիսացել մարդկանց “սառը պատերազմը” եւ ազգերի միջեւ անհանդուրժողականությունը: Աշխարհի տարբեր ծայրեր Մաքքոմըք եղբայրների ուղարկած նամակները ` պարզ եւ բարեկամական մաղթանքներով, վարակիչ օրինակ դարձան մոլորակի շատ այլ […]

Լռություն վիրտուալ տիրույթում ի հիշատակ Ֆլորա Մարտիրոսյանի

“ԵԼՔ”  քաղաքացիական նախաձեռնությունը այսօր` ժամը 21.00-ին, վիրտուալ տիրույթում հայտարարում է մեկժամյա լռություն` ի հիշատակ Ֆլորա Մարտիրոսյանի: “Մարդկային մեր համայնքից մի չքնաղ ձայն պակասեց: Այսօր լռության ժամն է”,- ասված է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ: Մեկ ժամ պարզապես սոցկայքերում ոչ մի գրառում չպետք է կատարվի:

Կրթական ծրագրերը զինծառայողների և անապահով ընտանիքների երեխաների համար կլինեն շարունակական. ՀՀ վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում և անապահով ընտանիքներում կրթական ծրագրերի իրականացման արդյունքներն ու հետագա անելիքները» թեմայով խորհրդակցություն: Օրակարգային առաջին հարցով ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության և կրթության ծրագրի փորձնական իրականացման արդյունքները: Փոխնախարարը նշել է, որ փորձնական ծրագիրը, […]

Հարբած վիճակում ինքնասպան է եղել բազմազավակ հայրը/վիդեո/

Վանաձորի Դարպաս գյուղում այսօր` գիշերվը ժամը 4-ի սահմաններում, ինքնասպան է եղել նույն գյուղի բնակիչ Գուրգեն Մանուկյանը: Ինքնասպան եղածը եղել է չափազանց հարբած: Բարեկամները Henaran.am-ի թղթակցին պատմել են, որ դեպքը տեղի չէր ունենա, եթե Մանուկյանը հարբած չլիներ: Կնոջ հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո նա գնացել է տնից, ինչից հետո մահացածի կինը բարեկամներին պատմել է կատարվածի վերաբերյալ […]

Եթե հարուստը խառնվում է քաղաքականությանը, դառնում է անկասելի պատուհաս

Հեռուստաասպարեզի հայտնի դեմքերից մեկը` լրագրող Գնել Նալբանդյանը բավական դիպուկ որակումներ է արել “Ֆեյսբուք”-ում: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ: Եթե քաղաքականությունը խառնվում է տնտեսությանը, ստացվում է քաղտնտեսություն: Եթե քաղաքականությունը խառնվում է գիտությանը, այն դարձնում է քաղտեխնոլոգիա: Եթե քաղաքականությունը խառնվում է լրատվությանը, այն դարձնում է ագիտպրոպ: Եթե արվեստը խառնվում է քաղաքականությանը, դառնում է պլակատ: Եթե քաղաքականությունը խառնվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված