Եթե ‘Ազատ դեմոկրատները’ դիմեն ՀԱԿ-ին
ՀԱԿ-ը չի պատրաստվում քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում հանդիպել ու բանակցել ժամանակին իրենց կուսակից անդամների կողմից ստեղծված` ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցության հետ:
‘Մեր օրակարգում դա չկա’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Մեր դիտարկմանը, թե ‘Ազատ դեմոկրատների’ փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հայտարարել էր, որ իրենք ցանկանում են բանակցել ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի առաջարկների շուրջ, ինչո՞ւ չհանդիպել նաև ‘Ազատ դեմոկրատներին’, Զուրաբյանն արձագանքեց.
‘ Բայց մենք իրենց հետ շփվում ենք որոշ առումներով, և ոչ ֆորմալ զրույցներում քննարկում ենք այդ խնդիրները’: Ինչու չքննարկել բացահայտ և պաշտոնական` հարցին, պատգամավորը պատասխանեց, որ ‘Ազատ դեմոկրատները’ ՀԱԿ-ին չի դիմել այդ խորհրդակցությունների համար: ‘ Իրենք չեն դիմել նման հարցով’,-նկատեց Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը ցանկանում է փոփոխություններ կատարել ‘Ընտրական օրենսգրքում’: Իսկ Անուշ Սեդրակյանը օրեր առաջ ասուլիսին հայտնեց, որ իրենք որպես ամենալիբերալ ուժ պետք է մասնակցեն նման խորհրդակցությունների: