10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Այսօր Ողջույնի միջազգային օրն է /վիդեո/

1973-ից նոյեմբերի 21-ը նշվում է որպես Ողջույնի համաշխարհային օր: Այս արտասովոր եւ բարի տոնի գաղափարը պատկանում է 2 ամերիկացիների` Մայքլ եւ Բրայան Մաքքոմըքներին:

Նման բարեկամական տոն ստեղծելու համար պատճառ է հանդիսացել մարդկանց “սառը պատերազմը” եւ ազգերի միջեւ անհանդուրժողականությունը: Աշխարհի տարբեր ծայրեր Մաքքոմըք եղբայրների ուղարկած նամակները ` պարզ եւ բարեկամական մաղթանքներով, վարակիչ օրինակ դարձան մոլորակի շատ այլ բնակիչների համար եւս: Նամակում պարզապես խնդրանք էր` ինչ-որ մեկին գրել բարեմաղթանքներով նույնատիպ նամակ:

Հիասքանչ գաղափարը հավանության արժանացավ ոչ միայն տարբեր երկրների շարքային քաղաքացիների, այլ նաեւ նրանց կառավարությունների  շրջանում: Այդ կերպ մի շարք երկրների նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ը հայտարարվեց ողջույնի, դրական էմոցիաներ ստանալու եւ բարձր տրամադրության օր:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ