Այս խաղը տանուլ է տված. Աշոտյան
ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործ նախարար Վարդան Օսկանյանի մեկ օր առաջ արած հայտարարությունը, որտեղ Օսկանյանը հայտնել էր, որ ԲՀԿ առաջնորդը իր թեկնածությունն է առաջարկել կուսակցությունում, սակայն կուսակցությունը կողմ է Ծառուկյանի թեկնածությանը:
‘Վ. Օսկանյանը սկսում է և պարտվում: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո չընդրկվելով կառավարության կազմում, նախկին արտգործնախարարը նոր խաղ սկսեց, որի հեռահար նպատակը ՀՀ Նախագահի աթոռն էր:
Խաղ, որի վրա գործադրվեցին հսկայական ջանքեր, ծախսվեցին ահռելի միջոցներ:
Սակայն հիմա արդեն պարզ է, որ այս խաղը տանուլ է տված:
Եթե անգամ ԲՀԿ-ն առաջադրի իր սեփական թեկանածուին, Վ. Օսկանյանի վերջին հայտարարությունից հետո ակնհայտ է, որ դա չի լինելու հենց ինքը, Վարդան Օսկանյանը:
Այդ հայտարարությունը նաև “դեմքը փրկելու” քայլ էր, բարգավաճական փրայմերիզում Գ. Ծառուկյանի հաղթանակով ուրախանալու և մրցակցին շնորհավորելու իր արհեստականությամբ անհաջող փորձ:Հ.Գ. Վ. Օսկանյանին մեկ սփոփանք է մնում. շարունակել փորձել փչացնել Գ. Ծառուկյանի հարաբերությունները ՀՀ Նախագահի հետ’,-գրել է Աշոտյանը: