10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Դասադուլ անողներն արդեն լսարանում են

Այսօր ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի թվով մոտ 10 ուսանողներ ընդվզել են` չցանկանալով մասնակցել դասերին: Բանն այն է, որ ուսանողները հրաժարվել են դասերին հետևել լսարանում, որը չի ջեռուցվում: Ինչպես Henaran.am-ին փոխանցեց ԵՊՀ հասարակայնության և լրատվության հետ վարչության պետ Կարեն Գրիգորյանը, նման խնդիր միայն այսօր է ծագել: ‘Փորձարկվում էին և տեխնիկական պատճառներով մի քանի ժամ ջեռուցում չկար’,-ասաց նա և հավելեց, որ արդեն կեսօրին խնդիրը լուծվել է: ‘Պառերն արդեն միացված են և լսարանները ջեռուցվում են’,-նշեց Գրիգորյանը:

Վերջինիս խոսքով` ԵՊՀ-ում ջեռուցման հետ կապված խնդիրներ ամբողջ տարվա ընթացքում չեն լինում:

Նշենք նաև, որ ուսանողներն արդեն դադարեցրել են դասադուլը և վերադարձել են լսարաններ:

լուսանկարը` mynews.am-ի

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ