14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հանրապետականները չմտան անիմաստության մեջ /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ընդդիմության հրավիրած արտահերթ նիստի տապալումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ   պատգամավորի իրավունքն է ներկայանալ կամ չներկայանալ նիստին:

Henaran am–ի այն հարցմանը, թե սա բոյկոտ էր թե քաղաքական որոշում, Սահակյանն ասաց. “Բոլոր բաղադրիչները մեջը կան, որը ուզում եք ասեք, կարեւորը, որ իմ խմբակցությունը, Հանրապետականները անիմաստության դաշտ չմտան”:

“Մենք մեր գործն ենք կատարում, որեւէ մեկի դեմ չենք, գնում ենք նախագահական ընտրությունների”,-ասաց նա` ավելացնելով, որ  ՀԱԿ-ը, վերակենդանանալ չի կարող:

Լրագրողների այն հարցմանը, թե  ընդդիմադիրները ասում են, որ խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրությունն է խախտում, նա ասաց. “Իրենք իրենց իրավունքն ունեն, մենք էլ` մերը: Մենք պատգամավոր ենք, խիրուրգ չենք, որ դեղատոմսեր տանք, որ հնարավորինս քաղաքական դաշտի ակտիվացման եզրեր գտնի նաեւ ընդդիմությունը: Մեր միջոցով փորձում են իրենց քարոզարշավ կազմակերպել”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ