17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այն, ինչ մնաց ՀԱԿ-ից. Զուրաբյանը 60 հոգի է հավաքել ԱԺ-ի մոտ /լրացված/

Ժամը 14.00-ին Ազգային ժողովի դիմաց մեկնարկեց ՀԱԿ նախաձեռնած հանրահավաքը: Մոտ վեց տասնյակին մոտ մարդ է հավաքվել եւ սպասում է ՀԱԿ խմբակցության պատգամավորներին: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեցին հավաքվածները, նրանք տեղյակ չեն, թե ինչու են եկել այստեղ:

“Զուրաբյանն ասելա, եկել ենք: Երեւի իրանք կիջնեն ու կասեն ` ինչ պիտի անենք”,-ասացին նրանք:

ՀԱԿ -ի համակիրներից տիկին Ջուլիան Henaran.am-ին պատմեց, որ կես ժամ սպասելուց հետո զանգեց Արամ Մանուկանին եւ պահանջեց ամեն խմբակցությունից 2 հոգի իջնեն եւ ներկայանան ժողովրդին: ԱԺ պատգամավոր Մանուկյանը պատասխանել է. “Այդպես կոպիտ մի խոսա”: “Բա ի՞նչ անեմ, հավաքվել ենք ստեղ ու չեն գալիս ժողովրդի առաջ պատասխան տան”,-եզրափակեց տիկին Ջուլիան:

Մոտ 40 րոպե անց ներկաներին հանդիպեց ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյնաը: Նա հավաքվածներին տեղյակ պահեց, որ խմբակցությունների  հետ քննարկում են,  թե ինչ պետք  է անեն, եթե ժամը 15.00-ին էլ քվորում չապահովվի: Մասնավորապես, կա առաջարկ` դիմել էթիկայի հանձնաժողովին եւ սահմանադրական դատարան: “Ժողովուրդ ջան, այս պահին դեռ կոնկրետ որոշում չկա: Գուցե հետո հավաքվենք, վաղը հավաքվենք, բայց ձեզ տեղյակ է պահվելու մեր հետագա քայլերի մասին”,-սա էր ՀԱԿ խմբակցության քարտուղարի բացատրությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ