09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2012

Նախաճաշ` ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների առթիվ

Նոյեմբերի 7-ին վաղ առավոտյան ԱՄՆ դեսպան Հեֆերնի ու դեսպանատան աշխատակիցների հետ ԱՄՆ ընտրությունների առիթով դեսպանատանը կազմակերպված նախաճաշին մասնակցում էին ուսանողներից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, դասախոսներից, պետական պաշտոնյաներից եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների բաղկացած բազմազան մի խումբ: Մասնակիցները հետեւում էին ԱՄՆ ընտրությունների արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակմանը եւ լուսանկարվում նախագահության թեկնածուներ նախագահ Օբամայի ու նահանգապետ Ռոմնիի իրական չափերի պատկերների կողքին: […]

Արա, Օբաման սև ա, տղեք

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կատակով հայ հասարակությանը հիշեցրել է, որ ԱՄՆ վերընտրված նախագահ Բարակ Օբաման սևամորթ է: ‘Օբամայի հաղթանակը ուժեղ հարված հասցրեց Հայաստանի ներքաղաքաքական զարգացումների հիմքերին ու տրամաբանությանը: Չեմ հասկանում ոնցա տենց ստացվել, բայց բոլորը ուրախ են: Սենց չի լինի, ժողովուրդ ջան: Բա մեր չուզողությունն ու՞ր մնաց: Ո՞նց ստացվեց, որ կոնկրետ Օբամայի դեպքում ամեն ինչը սև-սպիտակ […]

Ժառանգությունը կհրաժարվի՞ իր թեկնածուից հանուն միավորման

“Քանի որ հայտարարությունը երեկ երեկոյան է եղել, իսկ “Ժառանգությունը” այդ հարցում քննարկում չի կատարել, վերջնական ոչինչ չեմ կարող ասել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի տարածած հայտարարությանը`  ասաց  “Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: “Ուրախ եմ, որ ԲՀԿ-ն այս տարիներին միացավ այդ նախաձեռնությանը, դա մեր տարիների առաջարկն է եղել”,-նշեց Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ […]

Իվանիշվիլիի “թեթեւ ձեռքով” Սաակաշվիլին մնաց “մթության մեջ”

Վրաստանի նախագահի վարչակազմը որոշել է անջատել նախագահական նստավայրի արտաքին լուսավորությունը: Սաակաշվիլիի մամլո քարտուղարի խոսքով` որոշումը կապված է նախագահի վարչակազմի բյուջետային ֆինանսավորման կրճատման հետ: Նախագահական նստավայրը լուսավորող լույսերից կմնա միայն գլխավորը`անվտանգությունն ապահովելու համար, հաղորդում է “Интерфакс”-ը: Հարկ է նշել, որ խնդիրը հավանաբար ոչ այնքան բյուջետային միջոցների խնայումն է, որքան որ խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ Սաակաշվիլին […]

ԲՀԿ-ի հայտարարությունում Աշոտյանի հայտնաբերածը

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկնաբանել է ԲՀԿ-ի հայտարարությունը, որով կուսակցությունն առաջարկում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: ‘Ընթերցելով ԲՀԿ-ի այսօրվա հայտարարությունը մեկ այլ ուշագրավ պնդում հայտնաբերեցի. “Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը չորս տարի ժամկետով …”: Ի՞նչ: Պարոնայք, իսկ դուք գիտե՞ք, որ Հայաստանում ըստ ԳՈՐԾՈՂ Սահմանադրության ՀՀ Նախագահի […]

Որ խալադելնիկի դուռը բացում ես, ասում է` առաջադրվելու է

՛՛Մենք միանձնյա կուսակցություն չենք, որ որտեղ հանդիպի այնտեղ հայտարարեմ, որ առաջադրվելու եմ: Որ խալադելնիկի դուռը բացում ես, ասում է, որ առաջադրվելու է՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասուլիսին ասաց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը՝ խոսելով նախագահական ընտրություններին կուսակցության դիրքորոշման մասին: Նա նշեց, որ դեկտեմբերի սկզբին տեղի կունենա կուսակցության պլենիումը, որտեղ կորոշվի, թե արդյոք կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին, կամ […]

“Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը” խորագրով ցուցահանդես Կոպենհագենում

Նոյեմբերի 6-ին Կոպենհագենի Թագավորական գրադարանի մաս կազմող Հումանիտար հետազոտությունների գրադարանում կայացավ “Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը” խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացումը: Այն կազմակերպվել էր Դանիայում ՀՀ դեսպանության եւ Դանիայի Թագավորական գրադարանի կողմից` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Կոպենհագենում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ եւ դիվանագետներ, քաղաքական, գիտական, մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ,  […]

Օբամայի յուրօրինակ մեթոդը զարմացրել է ամերիկացիներին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջ գիշերը շարունակել է աշխատել իր եւ ոչ միայն իր ընտրողների հետ` հեռախոսով: Վերընտրված  նախագահը դիմել է բնակչության հետ շփման անսովոր միջոցի: Քվեարկության ամենաթեժ պահերին նա որոշել է զանգահարել դեմոկրատների կողմնակիցներին, ովքեր  նախընտրական քարոզարշավի ընթացքում համաձայնել էին իրեն աջակցել: Նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց` կատարած աշխատանքի համար եւ հետաքրքրվել է` արդյոք նրանց […]

Չեմպիոնների լիգա. D խումբ

 Չեմպիոնների լիգայի խմբային փուլում արքայական ակումբը սեփական հարկի տակ ոչ ոքի խաղաց ‘Դորուսիայի’ հետ: Նրանք 2-ական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը: Խմբի մյուս խաղում ևս` ‘Մանչեսթր Սիթի’-‘Այաքս’ գրանցվեց նույն 2:2 հաշիվը: Երեկվա հանդիպումներից հետո խմբում առաջատարը ‘Բորուսիան’ է 8 միավորով, իսկ 2-րդ տեղում Մադրիդի ‘Ռեալն’ է, որն ունի 4 միավոր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված