14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Որ խալադելնիկի դուռը բացում ես, ասում է` առաջադրվելու է

՛՛Մենք միանձնյա կուսակցություն չենք, որ որտեղ հանդիպի այնտեղ հայտարարեմ, որ առաջադրվելու եմ: Որ խալադելնիկի դուռը բացում ես, ասում է, որ առաջադրվելու է՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասուլիսին ասաց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը՝ խոսելով նախագահական ընտրություններին կուսակցության դիրքորոշման մասին: Նա նշեց, որ դեկտեմբերի սկզբին տեղի կունենա կուսակցության պլենիումը, որտեղ կորոշվի, թե արդյոք կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին, կամ մասնակցության դեպքում իրենց թեկնածուներից ում է առաջադրելու:

Բացի այդ, եթե կուսակցությունը որոշի առաջադրվել, ապա իրենց առջև կծագի ֆինանսական խնդիրներ: Այս հարցը ևս պետք է որոշել նախքան առաջադրումը:

՛՛Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հարյուր միլիոն դրամը մեզ համար երազանք է ու մեր առջև դրված են ռեսուրսների լուրջ խնդիրներ, որոնք պետք է ծանր ու թեթև անել՛՛,-պարզաբանեց Թովմասյանը: Վերջինս բացառեց, որ իրենք կսատարեն քաղաքական ուժերից որևէ մեկի թեկնածուին:

Ներկայիս քաղաքական իրավիճակը նա գնահատեց այսպես. ՛՛Քաղաքական դիմակահանդես է, ընտրություններում լինելու է սուր պայքար, սակայն մինչև հիմա հայտնի չէ, թե ով ում ընկերն է, քաղաքական կյանքում դեռևս պարզություն մտած չէ՛՛:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ