14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախաճաշ` ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների առթիվ

Նոյեմբերի 7-ին վաղ առավոտյան ԱՄՆ դեսպան Հեֆերնի ու դեսպանատան աշխատակիցների հետ ԱՄՆ ընտրությունների առիթով դեսպանատանը կազմակերպված նախաճաշին մասնակցում էին ուսանողներից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, դասախոսներից, պետական պաշտոնյաներից եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների բաղկացած բազմազան մի խումբ:

Մասնակիցները հետեւում էին ԱՄՆ ընտրությունների արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակմանը եւ լուսանկարվում նախագահության թեկնածուներ նախագահ Օբամայի ու նահանգապետ Ռոմնիի իրական չափերի պատկերների կողքին:

Մասնակիցների համար պատրաստվել էին նաեւ Հանրապետական կուսակցության, Դեմոկրատական կուսակցության, Ընտրական կոլեգիայի ու իշխանության ժողովրդավարական անցման մասին պատմող տեղեկատվական տաղավարներ: Դեսպանատան հյուրերը նաեւ մասնակցեցին ընտրախաղի` քվեարկելով ԱՄՆ նախագահի իրենց նախընտրելի թեկնածուի օգտին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ