09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2012

Շոտլանդուհին կարող է մահանալ մազերը սանրելու պատճառով

13-ամյա շոտլանդացի Մեգան Ստյուարտին բժիշկները հազվագուտ ախտորոշում են տվել` ալերգիա ստատիկ հոսանքի նկատմամբ: Իր հիվանդության պատճառով աղջիկը չի կարողանում սինթետիկ հագուստ կրել, մոտենալ փուչիկներին եւ երբեք չի սանրվում: Առաջին անգամ հիվանդության սինդրոմները երեւան են եկել 3 տարի առաջ: Մեգանի մայրը սանրելիս է եղել դստեր մազերը, երբ նա ընկել է, իսկ շուրթերը կապտել են: Կինը կարծել […]

Մեկ ժամում 60 դոլար` միայն գրկելու համար /ֆոտո/

ԱՄՆ-ի 29-ամյա բնակչուհին փող վաստակելու զարմանալի  եւ տարօրինակ միջոց է գտել: Գրկախառնությունների վաճառքի գործը թույլ է տալիս Ջեքի Սեմյուելին օրական մինչեւ 260 դոլար վաստակել, իսկ միայնակ մարդկանց` ջերմություն զգալ: Իր “բիզնեսի” շնորհիվ կինը վճարում է իր ուսման համար եւ պահում որդուն: Ամերիկուհու ֆիրման կոչվում է  “The Snuggery”, ինչն անգլերենից բառացի թարգմանաբար նշանակում է “տեղ, որտեղ հարմարավետ […]

Կադրային փոփոխություններ դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Գեւորգ Երեմյանը նշանակվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից: Իսկ Շենգավիթ վարչական շրջանի դատախազ է նշանակվել Արթուր Դավթյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից: ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ   հրամանով Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի […]

Երկու հիշեցում քաղաքական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Արմեն Աշոտյանին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը Ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ԿԳՆ Արմեն Աշոտյանի մեկնաբանությանը, որն ուղղված էր ԲՀԿ-ի`  կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առաջարկին: ‘ԵՐԿՈՒ ՀԻՇԵՑՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ 1. ԲՀԿ-ն իր ծրագրում միշտ էլ ունեցել է 100%-անոց համամասնական ընտրակարգին աստիճանական անցում կատարելու կետը: Եթե կարողանում եք լավ հաշվել, թե քանի […]

Անդրադարձան Լեռնային Ղարաբաղի խնդրին

Լեռնային Ղարաբաղի շուրջ բախումնային իրավիճակի միջազգային նշանակության եւ կարեւորության թեմայի արծարծմանն էր նվիրված այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) անցկացված մեկօրյա սեմինարը, որին հիմնականում մասնակցում էին խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետող վերլուծաբաններ ու թեմայի խորացված ուսումնասիրությամբ հետաքրքրվող երիտասարդ քաղաքագետներ: Սեմինար-քննարկումը բացեց ՌԱՀՀԿ գիտական տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը եւ, ողջունելով նրա մասնակիցներին, ասաց. “Այս քննարկումների […]

Կարգազանց կնոջը ստիպել են հայտնել վարորդներին, որ ինքը հիմար է /վիդեո/

Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի 32-ամյա բնակչուհի Շենա Հարդինին ստիպել են պատմել ճանապարհային երթեւեկության մասնակիցներին, որ ինքը, ըստ դատարանի, հիմար արարք է գործել` իր ավտոմեքենայի ղեկին: Դատարանը սահմանել է, որ Շենան խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները` դպրոցական ավտոբուսին վազանց կատարելու նպատակով մայթին բարձրանալով: Կնոջ արարքը ֆիքսվել է տեսագրության մեջ, ինչն ապացուցել է նրա մեղավորությունը: Շենային 30 […]

Ովքեր են հանկարծահաս հանդես եկողների հետևում

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովն արձագանքել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը , որտեղ  նշվում էր, որ  ԲՀԿ-ն առաջիկա օրերին խորհրդակցություններ է սկսելու այլ քաղաքական ուժերի հետ` 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցնելու  եւ կառավարման նախագահական համակարգից հրաժարվելու վերաբերյալ: Էդուարդ Շարմազանովը, մասնավորապես, նշել է.” Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետևում չտեսնել մարդկանց, […]

Մեսսիի հետ համեմատվելը շատ հաճելի է. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի ‘Շախտյորի’ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի ‘Չելսի’-‘Շախտյոր’ խաղից առաջ զրուցել է ukrfootball.in.ua-ի հետ: Լրագրողի հարցին, որ Հենրիխին շատ մասնագետներ համեմատում են արգենտինացի Մեսսիի հետ` անվանելով երկրորդ Մեսսի, Մխիթարյանը պատասխանել է. ‘Նման գնահատականը շատ հաճելի է: Բայց, կարծում եմ, մենք խաղաոճերով տարբեր ենք: Մեսսին աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստն է’:Լրագրողը հիշեցրել է […]

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ. Հայաստանը զիջել է դիրքերը

Այսօր հրապարակվել է ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է միանգամից 18 տեղով. այժմ նա զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 82-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականն է զբաղեցնում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, 2-րդում Գերմանիայի ազգային հավաքականն է, իսկ եռյակը եզրափակում է Արգենտինայի հավաքականը: Վարկանշային սանդղակի հաջորդ տարբերակը կհրապարակվի դեկտեմբերի 19-ին: . Իսպանիա-1564 (միավոր) […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված