27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երկու հիշեցում քաղաքական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Արմեն Աշոտյանին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը Ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ԿԳՆ Արմեն Աշոտյանի մեկնաբանությանը, որն ուղղված էր ԲՀԿ-ի`  կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առաջարկին:

‘ԵՐԿՈՒ ՀԻՇԵՑՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ

1. ԲՀԿ-ն իր ծրագրում միշտ էլ ունեցել է 100%-անոց համամասնական ընտրակարգին աստիճանական անցում կատարելու կետը: Եթե կարողանում եք լավ հաշվել, թե քանի համամասնական և քանի մեծամասնական պատգամավոր ունի ԲՀԿ-ն, բարի լինեիք նաև ծանոթանալ մեր կուսակցության ծրագրային դրույթներին (տես ԲՀԿ ծրագիր, կետ 1.2. /Ստեղծել պայմաններ Ազգային Ժողովի ընտրությունների 100%-անոց համամասնական ընտրական համակարգին անցում կատարելու համար/ Կուսակցության 3-րդ համագումար, 2007թ. փետրվարի 15):

2. ԲՀԿ-ն ստացել է ժողովրդի շուրջ կես միլիոն իրական ձայն, և մեր ընտրողները լավ գիտեն՝ ում և ինչ ծրագրի օգտին են քվեարկել’,-գրել է Բաբայանը:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ