10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2012

“Մուսուլմանների անմեղությունը” սկանդալային ֆիլմի պրոդյուսերին ձերբակալել են /վիդեո/

Ամերիկյան դատարանը “Մուսուլմանների անմեղությունը” աղմկահարույց ֆիլմի պրոդյուսեր 55-ամյա Մարկ Բասելի Յուսեֆին մեկ տարվա ազատազրկման է ենթարկել, գրում է  “Associated Press”-ը: Դատարանի որոշման մեջ նշվում է, որ նա խախտել է պայմանական վաղաժամկետ ազատազրկման օրենքը, որին նա դատապարտվել էր 2010-ին: Դատական գործընթացի ընթացքում Յուսեֆը խոստովանել է իր մեղքը` իրեն ուղղված 8 մեղադրանքներից 4-ում, այդ թվում` վարորդական իրավունք […]

Կստեղծվի Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ

Հայաստանում ստեղծվելու է ՛՛Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ՛՛ պետական ոչ առևտրային կազմակերպություն: Այս որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում: Այն կառավարվելու է ՊԵԿ-ի կողմից: Այս կառույցը պետք է հսկի ՀՀ-ում հսկիչ-դրամարկղային մենքենաների ներդրման, սպասարկման կազմակերպումը և դրանց հետ կապված բոլոր մյուս հարցերը: Սրա անհրաժետությունը պայմանավորված է նրանով, որ արդեն հաջորդ տարի խոշոր հարկատուները պետք է կիրառեն նոր […]

ՀՅԴ-ի յոթ կետերը. դաշնակներն էլ են քաղաքական քննարկումներ սկսում

ՀՅԴ ԳՄ անդամներ Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը քիչ առաջ լրագրողների  հետ հանդիպմանը հրապարակեցին նախագահական ընտրություններին ընդառաջ ՀՅԴ հայտարարությունը, որտեղ կուսակցությունն առանձնացրել է ՀՀ առջեւ ծառացած խմնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված իր մոտեցումները: Մինչ հայտարարությանն անցնելը, Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն հայտարարությունը հրապարակում է այսօր` ՀՀ նախագահի ընտրությունից հարյուր օր առաջ, որ ժամանակ լինի դրանց […]

ՀԱԿ-ին մերժեցին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց մերժել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորների՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի փաթեթը: ՀԱԿ-ն ըստ էության առաջարկում էր զինվորներին ընտրելու հնարավորություն տալ այն վայրերում, որտեղ նրանք հաշվառված են: Բացի դա, ըստ նախագծի հեղինակների, հարկ է հաշվառումից հանել վեց ամսից ավելի ՀՀ-ից բացակայած քաղաքացիներին: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով՝ այս պահանջները չեն համապատասխանում  […]

Նյու Յորքը դիմակայում է հերթական աղետին /վիդեո/

ԱՄՆ-ի Նյու Յորք, Նյու Հեմփշիր եւ Քոնեքթիքուտ նահանգների տասնյակ հազարավոր բնակիչներ, ովքեր տուժել էին “Սենդի” փոթորկից, կրկին առանց էլեկտրականության են մնացել “Նորիսթեր” փոթորկի պատճառով: Ըստ “Associated Press”-ի` միայն Նյու Յորքի 48 հազար բնակարաններում էլեկտրաէներգիան անջատված է: Մրրիկով ուղեկցվող ձնաբքի նախօրեին  Նյու Յորքի իշխանությունները հանձնարարել էին էվակուացնել մերձափնյա բնակիչներին, որոնք ջրի տակ մնալու սպառնալիքի տակ են: […]

Պանրի շուկայի խայտառակությունը. աղիքային ցուպիկներ /վիդեո/

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստն սկսեց սննդի անվտանգությանը վերաբերող նկատողություններով: Վարչապետը դժգոհեց, որ ՀՀ-ում սննդի ոլորտում լրջագույն խնդիրներ կան: ՛՛Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունում ներդնում ենք մոնիտորինգի համակարգ, որպեսզի իշխանությունները պարբերաբար իրականացնեն ստուգումներ սնունդ արտադրողների մոտ, և եթե հայտնաբերվում են խախտումներ, շեղումներ նորմերից, հանրությանը դրա մասին տեղյակ պահենք՛՛,-ասաց վարչապետը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը […]

Երեւանի քաղաքապետն անկատար չթողեց Աշոտիկի երազանքը /ֆոտո/

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է Արաբկիր վարչական շրջանի Կիեւյան 18 հասցեի բարեկարգված բակը: Ֆուտբոլի փոքր խաղադաշտ ունենալու խնդրանքով բակի 5 փոքրիկ բնակիչներն անձամբ էին նամակով դիմել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ութամյա Աշոտի եւ նրա ընկերների խնդրանքն անպատասխան չմնաց եւ քաղաքապետի հանձնարարությամբ Կիեւյան 18 հասցեում մեկնարկեցին բակի վերանորոգման աշխատանքները: Հատկանշական է, որ […]

Չեմպիոնների լիգա. H խումբ

Չեմպիոնների լիգայի H խմբում ‘Մանչեսթր Յունայթեդը’ հյուրընկալվելից 1:3 հաշվով պարտության մատնեց ‘Բրագային’: Խմբի մյուս խաղում կրկին նույնը գրանցվեց. ‘Գալաթասարայը’ հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտության մատնեց ‘Կլուժ’-ին: Այս տուրից հետո ‘Մանչեսթեր Յունայթեդը’ 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: ‘Բրագան’, ‘Գալաթասարայը’ եւ ՉՖՌ-ը ունեն 4-ական միավոր:

Գյումրիում ոստիկանությունն ընդդեմ քաղաքը տնակներից ազատմա՞ն /վիդեո/

Առաջին հայացքից թվում է, թե Գյումրին վագոն-տնակներից ազատման գործում պիտի շահագրգռված լինեին բոլորը, այդ թվում առաջին հերթին բնակիչները, ապա տեղական ու հանրապետական իշխանությունները: Սակայն 2010թ.-ից Գյումրիում ընթացող բնակբաշխման գործընթացի մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բնակարան ստացած անօթեւան բազմաթիվ ընտանիքներ տնակների քանդման ժամանակ երբեմն հանդիպում են արհեստածին խոչընդոտների եւ որ ամենացավալին է դրանց հաղթահարման գործում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված